Լիոնի պաշտոնական հայտարարությունը Ռեալի նախկին ֆուտբոլիստի վերաբերյալ
Ֆրանսիական «Լիոնի» ղեկավարությունը թիմի հարձակվող Մարիանոյի ապագայի վերաբերյալ հայատարարությամբ է հանդես եկել:
Այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 24-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականին կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»: Իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմ վերադարձնել «արքայական ակումբի» սանին:
««Լիոնը» ցանկանում է հայտնել, որ Մարիանոյի պայմանագրի մեջ ներառված չէ նրա տրանսֆերը հետ գնելու մասին կետը: Մենք նախկինում հայտարարել էինք «Ռեալի» հետ պայմանագրի մանրամասները: Տեղափոխության արժեքը կազմել է 8 մլն եվրո, իսկ եթե խաղացողը այլ ակումբ տեղափոխվի, ապա տվյալ տրանսֆերի 35%-ը կհատկացվի մադրիդյան ակումբին: Մնացած բոլոր տեղեկությունները իրականությանը չեն համապաստախանում»,- ասված է հայտարարության մեջ:
Այս մրցաշրջանում ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ: