ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա տուժած
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 1,5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 11-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Kia Lotze» մակնիշի (վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Մ.) 91 US 900 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ: