Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ՔԿՀ-ների բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացնելը չի վերացնի կամ նվազեցնի կոռուպցիան. փաստաբան

0

Քրեակատարողական հիմնարկների բուժսպասարկման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, թերևս ամենակարևոր խնդիրն այն է, որ բուժսպասարկման անձնակազմն ու ՔԿՀ-ն ընդհանուր համակարգի մեջ են: Այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Շատ կարևոր է բուժանձնակազմի անկախությունը հիմնարկից: Օրինակ՝ եթե անհրաժեշտ է կալանավորին ուղարկել բուժհիմնարկ, բժիշկը չպետք է հարցնի հիմնարկի պետին՝ ուղեգիր տա՞մ, թե՞ չտամ, թույլտվություն տա՞մ, թե՞ չտամ: Կամ, օրինակ՝ պատժախուց են ուղարկում անձին, բժիշկը պետք է եզրակացություն տա՝ այդ անձը կարո՞ղ է պատիժը կրել պատժախցում, թե առողջության պատճառով չի կարող, այստեղ էլ կաշկանդված է բժիշկը՝ տա՞ այդ եզրակացությունը, թե չէ»,-պարզաբանել է փաստաբանը:

Ըստ նրա՝ խնդիրներ կան նաև հաստիքների հետ կապված, ՔԿՀ-ների բժիշկների պայմանները շատ ծանր են, նրանք հետ են մնացել այն ընդհանուր ուսուցողական ծրագրերից, որ առողջապահական ոլորտում կան: Դա իր հերթին է խնդիր առաջացնում։ Մյուս կողմից էլ կա նաև սարքավորումների խնդիր, շատ ՔԿՀ-ներ սարքավորումներ դեռ չունեն:

«Պետք է նշեմ, որ հիմա որոշ չափով քայլեր արվում են այդ ուղղությամբ: Նախարարությունն էլ մերժողական քաղաքականություն չի վարում, ասի՝ չէ, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Իրենք էլ են ընդունում, որ խնդիր կա, հայեցակարգ են մշակել, ընդ որում մի քանի շատ լավ դրույթներ կան, որոնք դրական եմ գնահատում: Բժիշկների անկախությունը պետք է ապահովվի, սարքավորումներ են ձեռք բերում, նշում են, որ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին արդեն ՔԿՀ-ները հագեցած կլինեն սարքավորումներով ու վերապատրաստված մասնագետներով»,-ասել է Ռոբերտ Ռևազյանը:

Նրա դիտարկմամբ՝ կոռուպցիոն ռիսկը շատ բարձր է, պատճառներից մեկը շատ ցածր աշխատավարձն է, ծանր պայմանները, դա ինքնին արդեն պարարտ դաշտ է կոռուպցիայի համար:

«Դրա դեմ, որ ասեմ հատուկ պայքար է տարվում, այդպես չէ: Սա քրեակատարողական հիմնարկների կոռուպցիոն երևույթների մի խումբն է միայն: Այն, որ խոստանում են բարձրացնել աշխատավարձը, նոր սարքավորումներ ներմուծել և այլն, որ որպես հայեցակարգ ներկայացնում են, կարո՞ղ է բերել կոռուպցիայի նվազեցման, կոռուպցիան կվերանա՞, բնականաբար չի վերանա»,-ասաց նա։

Փաստաբանը հիշեցրել է, որ կա, օրինակ՝ կառավարության 825 N որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկ, ըստ որի՝ համապատասխան աստիճանի հիվանդությունների դեպքում պետք է կալանավորները հայտնվեն ազատության մեջ: Բայց ունենում ենք դեպքեր, երբ անձն այդ հիվանդությամբ տառապում է, բայց ազատ չի արձակվում և մահանում է բանտում:

«Խնդիրն ավելի բարդ է ծանր հանցագործությունների և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, երբ նման անձինք համարյա թե այդ իրավունքից զրկված են լինում: Օրինակ՝ Սողոմոն Քոչարյանի դեպքը, երբ մի քանի տարի առաջ ցմահ ազատազրկման էր դատապարտված, ազատվեց այդ հիմքով: Միակ դեպքն էր, բայց ի՞նչ եղավ: Երկու շաբաթ էլ չապրեց ազատության մեջ, մահացավ, ոնց կար անկողնում գամված, այդպես էլ մնաց: Այդ ազատությունը մնաց թղթի վրա: Բայց այդ ժամանակ Սողոմոն Քոչարյանի հետ մի քանի օրվա տարբերությամբ մեկ այլ ցմահ դատապարտյալ մահացավ, դրա մասին հանրությունն իմացավ նրա մահից հետո»,- պատմել է Ռոբերտ Ռևազյանը:

Նրա բնորոշմամբ՝ Սողոմոն Քոչարյանի ազատումը եղավ այն պատճառով, որ դեպքը հասարակության մեջ հնչեղություն ստացավ, որը հանգեցրեց դատական նման որոշման: Իսկ մյուս դեպքում էլի նմանատիպ խնդիր էր՝ ծանր հիվանդություն, որը հայտնի դարձավ անձի մահից հետո: Նման օրինակներ շատ կան:

«Մի քանի տարի առաջ հիվանդության հիմքով ազատ արձակման մեկ կամ երկու դեպք տարեկան լիներ կամ չլիներ, վերջին մեկ-երկու տարվա ընթացքում 5-6 հոգի կարող է ազատված լինի»,-ասաց նա։





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Филипп Киркоров

Филипп Киркоров, Люся Чеботина, SHAMAN – 25 ярких звезд в Открытой студии «Авторадио» на «Премии МУЗ-ТВ 2024»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Московский аэропорт Домодедово и Всероссийское общество инвалидов заключили соглашение о сотрудничестве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России