Բենֆիկայի 18-ամյա դարպասապահը պատմել է, թե ինչ է իրեն ասել ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն
«Բենֆիկայի» 18-ամյա դարպասապահ Մայլ Սվիլարը պատմել է, որ ՄՅՈւ-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն աջակցել է իրեն ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի` այս թիմերի միջև կայացած խաղից հետո:
«Դա հիանալի էր:Նա ասաց, որ ես չպետք է թևաթափ լինեմ: Պետք է շարունակեմ աշխատել և ամեն ինչ լավ կլինի»,- Սվիլարի խոսքերն է փոխանցում «United Xtra»-ն:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ է տարել, իսկ հանդիպման միակ գնդակը հյուրերը խփել են պորտուգալական թիմի երիտասարդ դարպասապահ Մայլ Սվիլարի թույլ տված սխալից հետո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խաղից հետո քաջալերել էր իր հայրենակցին: