Գողերը ներխուժել են Մրայա Քերիի տուն ու 50.000 դոլարի ապրանք գողացել
Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերիի՝ Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատնից 50.000 դոլարի գողություն է արվել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ գողերը ներխուժել են գիշերվա ժամը 3-ին:
Հայտնի է, որ նրանք ներս են մտել վերևի հարկի բաց դռնից կամ պատուհանից: Հետաքրքրական է, որ անկոչ հյուրերը ձեռք չեն տվել միլիոնատեր երգչուհու զարդերին՝ նախընտրելով յուրացնել միայն թանկարժեք ակնոցներն ու դրամապանակները:
Նշվում է, որ երգչուհին գողության պահին Նյու Յորքում է եղել:
Մինչդեռ տան անվտանգության ծառայության աշխատակիցները կատարվածի մասին իմացել են միայն ժամեր անց։