ՃՏՊ Զովունի գյուղում. կան տուժածներ. shamshyan.com (լուսանկարներ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 20-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Կոտայքի մարզի Զովունի գյուղում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ բախվել են Միհրան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի և Գևորգ Հայրապետյանի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է։ 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։