103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի չստորագրվելու դեպքում ԵՄ-ն վերջնականապես երես կթեքի ՀՀ-ից և այն կհամարի երրորդ դասի մի սատրապություն. Հայկ Ա. Մարտիրոսյան

0

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրներին՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում կամ չստորագրում, նախագահներ Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքներին կամ «չարդյունքներին»:

-ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է՝ մինչև տարեվերջ հետաձգվի։ Հնարավո՞ր է, որ չստորագրվի, ու այս անգամ դա ի՞նչ հետևանքներով է հղի:

-Իհարկե հնարավոր է: Բայց եթե չստորագրվի՝ Հայաստանը խեղդամահ չի լինի: Չի լինի, որովհետև երկիրն արդեն իսկ հազիվ է կենդանության նշաններ ցույց տալիս: Նաև աշխարհը չի փլվի, որովհետև Հայաստանն այլևս վաղուց ինքնուրույն խաղացող էլ չէ անգամ: Չստորագրվելու պարագայում ընդամենը Եվրոպան վերջնականապես երես կթեքի այս երկրից և կհամարի այն երրորդ դասի մի սատրապություն:

-Արդյո՞ք սա կապված է ներիշխանական փոխատեղումներով, հաշվարկներով, ինչի մասին գրվեց մամուլում։ Մասնավորապես՝ խոսքը Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հնարավոր հակամարտության և կամ պաշտոնային փոխատեղումների ու կոմբինացիաների մասին է:

-Չկա նման հակամարտություն և չի կարող լինել: Նրանք, ովքեր պնդում են դրա առկայության մասին, դիլետանտությամբ են զբաղվում: Փոխատեղումներն ու կոմբինացիաներն էլ Հայաստանում միայն մեկ անձի բացարձակ կամքով են տեղի ունենում: Որևէ կապ ես չեմ տեսնում: Պետք է զերծ մնալ անբովանդակ, կոնսպիրատիվ տեսություններից: Իրականությունը շատ ավելի տխուր և ավելի դժգույն է, քան կարծում են բազում տեսություններ մոգոնողները:

-Արդյո՞ք այստեղ ևս պետք է տեսնել ռուսական իշխանության մատը:

-Ստորագրվելու և չստորագրվելու պարագաներում էլ վերջնական որոշումն ընդունվել կամ ընդունվելու է ոչ Երևանում: Դրանում ոչ ոք չի կասկածում, և դա այլևս վաղուց նորություն չէ Հայաստանի համար:

- Հայտնի դարձավ, որ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ԵՄ հանձնաժողովի կողմից թարգմանվել է Եվրամիության բոլոր լեզուներով, բացի իռլանդերենից, չնայած մինչ այդ խոսվում էր Հունգարիայի մասին:

-Իռլանդիայի պարագայում որևէ ադրբեջանական հետք և միտում տեսնո՞ւմ եք, մանավանդ որ կարող է խոչընդոտ հանդիսանալ: Ոչ: Դարձյալ որևէ դավադրություն կամ գաղտնի իմաստ չեմ տեսնում: Չեմ բացառում, որ պատճառը շատ տրիվիալ և ձանձրալի է: Ասենք՝ համապատասխան պաշտոնյաները թերացել են իրենց աշխատանքում կամ մոռացել են թարգմանել, կամ, ասենք, իռլանդերենի մասնագետների պակաս կա և չի ստացվել: Գերտերություններում անգամ ամենաբարձր մակարդակներում այնպիսի պրիմիտիվ և զավեշտալի բացթողումներ ու սխալներ են տեղի ունենում, որ Եվրոպայի համար նման երրորդական կարևորություն ունեցող մի փաստաթղթի հանգամանքում դժվար թե սրանով ինչ-որ ենթատեքստ հնարավոր լինի փնտրել:

-Ի՞նչ էր Ժնևը, և Ձեր կարծիքով՝ այն հայկական կողմին տակտիկական հնարավորությո՞ւն տվեց, ինչի մասին արդեն բազում գնահատականներ են տրվել:

- Տակտիկական ի՞նչ հնարավորության, ի՞նչ գնահատականների մասին է խոսքը: Դա հանդիպում էր, որի ժամանակ պլանավորեցին հաջորդ հանդիպումը: Եվ, իհարկե, դա հետ կանգնում էր Հայաստանի առաջ քաշած նախապայմաններից, ապրիլյան բախման մոռացություն էր և Հայաստանի համար հաստատ ոչ նպաստավոր հավաք: Չգիտեմ, թե ովքեր են տակտիկական, ռազմավարական կամ պատմական հաղթանակների մասին խոսում: Նման կարծիքներ կարդալն անգամ ժամավաճառություն է, հետևաբար այդ մասով չեմ կարող մեկնաբանել:

-Արդյո՞ք սա հրաժարում էր Վիեննայի պայմանավորվածություններից և, հետևաբար՝ հայկական կողմի նահանջ, թե՞ սա Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի «միքսն» էր, ինչի մասին ևս խոսվել է՝ Վիեննան՝ հայկական կողմի նախապայման, որ պետք է հետաքննության մեխանիզմներ լինեն և Սանկտ Պետերբուրգը՝ ռուս-ադրբեջանական, որ պետք է առարկայական բանակցություններ վարվեն:

- Ամեն պարագայում, ապրիլից հետո որևէ և յուրաքանչյուր հանդիպում նահանջ է: Նահանջ է՝ առանց երգի: Հայաստանը հետևողականորեն նահանջում է և ոչ միայն արցախյան խնդրում, այլև բազում այլ բնագավառներում:

- Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարների առաջիկա հանդիպումը կարող է  վկայել բանակցությունների «ռեստարտի» մասին, հատկապես, ի դեպ, նկատի ունենանք, որ երեկ սահմանին հակառակորդի կրակոցից նորից հայ զինվոր է զոհվել:

- Ոչ: Ցավոք հայ զինվորներ սահմանին զոհվել ու զոհվելու են: Դա ադրբեջանական իմաստուն և հյուծող քաղաքականության բաղկացուցիչն է: Նախարարների հանդիպումը առավել ոչինչ չի տալու: Այդ ե՞րբ են այս երկու պետությունների ԱԳ նախարարներն ինչ-որ հարց լուծել: Եթե պետք է միջնորդ լինեն իրենց նախագահների միջև՝ ապա այդ հանդիպումը նույնպես կարևոր չի կարող լինել: Արցախյան հարցում կարևորագույն խնդիրները քննարկվում են երկու կամ երեք անձով՝ գերգաղտնի պայմաններում: Եվ վստահ եմ, որ ԱԳ նախարարները դրանց արդյունքների մասին իմանում են իրենց ղեկավարներից և այնքան միայն՝ որքան որ այդ ղեկավարներն են հարմար գտնում հայտնել: Ընդհանրապես ինձ համար անհասկանալի է թե ինչո՞ւ և ո՞ւմ է պետք ընդհանրապես այս բանակցային պրոցեսը: Այն վաղուց ինքնանպատակ է դարձել: Բանակցությունները ոչինչ չեն կարող տալ Հայաստանին բացի չարիքից, իսկ Արցախի խնդիրը Հայաստանը լուծել է: Իհարկե մասնակի, որովհետև կան չազատագրված տարածքներ, բայց եթե խոսք է գնում ազատագրվածները հանձնելու մասին՝ ես չգիտեմ, թե ի՞նչ Արցախի խնդրի լուծման մասին կարող է խոսք լինել: Ուղղակի անհասկանալի է, թե այսքան տարի Հայաստանն ինչի՞ է ձգտում: Արյամբ ազատագրված հողերը միայն վերադարձնելո՞ւ: Այն, ինչ Հայաստանը պահանջում է դրա դիմաց, առոչինչ է, օդ և որևէ արժեք չունի: Խնդիրն իրականում լուծված է, և իդեալական իրավիճակում Հայաստանի աթոռը բանակցությունների սեղանի շուրջ ուղղակի պետք է դատարկ լիներ:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Стремимся быть самыми лучшими по всем направлениям





Москва

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Культурные центры открыты почти в каждом районе Москвы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Дженнифер Лопес

Дженнифер Лопес сыграет главную роль в «Служебном романе» от Netflix




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Росгвардия обеспечила правопорядок на футбольном матче «ЦСКА» - «Краснодар» в Москве

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане

Росгвардия обеспечила безопасность футбольного матча в Дагестане


WTA

Теннисистка Камилла Рахимова поднялась на 73-е место в рейтинге WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Владимир Путин

Путин в шутку похвалил Аксенова за укрепление «советской власти» в Крыму



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России