Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել (լուսանկար)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն իմամ Զամամի մզկիթում:
Ինչպես նշում է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին, պայթյունից հետո հրաձգություն է եղել:
Նշվում է, որ ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: