Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան` որպես պատերազմող կողմ. ԼՂ ԱԺ պատգամավոր (տեսանյութ)

0

Արցախի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղանին որպես պատերազմող կողմ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին ոչ թե որպես հակամարտող, այլ որպես պատերազմող կողմ: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախի անկախությունն այլևս փաստ է, միաժամանակ պետք է բանակցի Ղարաբաղի հետ: Պատգամավորն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում են, կողմերի միջև լայնածավալ պատերազմ չի եղել, իսկ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ է եղել, ուստի Ղարաբաղը բանակցություններին պետք է վերադառնա որպես պատերազմող կողմ:

- Օրերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում հանդիպեցին: Ինչպե՞ս կբնութագրեք այս հանդիպումը: Արդյոք այն արդյունավե՞տ էր Արցախի տեսանկյունից:

- Արցախի ժողովուրդը ողջունում է նախագահների մակարդակով հանդիպումը: Սա դրական քայլ է, թեև արցախյան հակամարտության կարգավորման համար դեռևս երկար ժամանակ է հարկավոր:

- Արդյո՞ք նման հանդիպումները կարող են առարկայական բանակցությունների վերսկսման պատճառ հանդիսանալ:

- Առարկայական բանակցությունների հիմքը դրվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, բայց Ադրբեջանի իշխանությունները, համաձայնություն տալով, որ կկատարեն այդ պարտավորությունները, ցավոք, չեն կատարել դրանք: Ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կատարվում, որովհետև կրակոցները շարունակվում են, թեև Իլհամ Ալիևը համաձայնեց, որ կատարելու է այդ պայմանավորվածությունները, բայց չարեց: Բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է, իսկ բանակցությունները փակուղում են: Հիմնարար այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի և որում չի լինի Արցախի իշխանությունների ստորագրությունը, ամենամեծ ցանկությունների դեպքում անգամ մնալու է սեղանին:

- Ի՞նչը կարող է ներկայիս պայմաններում նպաստել հակամարտության կարգավորմանը:

- Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն մեկ պայմանով, երբ երկու ժողովուրդների միջև հաստատվի փոխվստահության մթնոլորտ: Փոխվստահության մթնոլորտ այսօր չկա, հակառակը՝ ապրիլյան պատերազմը ջուրը գցեց բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին վստահության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ փոխվստահության մթնոլորտ չկա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Միայն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո, որոնք ուղղված են վստահության մթնոլորտի ձևավորմանը, հնարավոր կլինի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցել:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը հայի մեծարման ու ադրբեջանցու նսեմացման մասին էր, բայց նրան ազգի դավաճանի պիտակ կպցրեցին, վառեցին գրքեր, որոնք «Քարե երազի» հետ կապ չունեին: Ադրբեջանում նման մարդիկ շատ են, բայց իրենց մասին խոսել չեն տալիս: Իսկ Արցախը ժողովրդավարական ուղով զարգանում է, ընտրությունները տեղի են ունենում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ինչի մասին խոսում են միջազգային դիտորդները: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ևս կարծում է, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատևել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը շահագրգիռ չէ ժողովրդավարական ինստիտուտներ ունենալ: Մենք կարծում ենք, որ հանդիպումները, բանակցությունները պետք է շարունակվեն, բայց Ալիևը պետք է հասկանա, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինի: Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց Ալիևը պետք է հասկանա, որ Ղարաբաղը անկախ է: Խաղաղասիրությունը դուրս է եկել Արցախի ժողովրդի լեքսիկոնից, մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք:

- Ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն:

- Ադրբեջանը պետք է մի օր հասկանա, որ Արցախը կարող է գոյատևել անկախ պետականության պայմաններում կամ վերամիավորվելով մայր Հայաստանի հետ:

- Պարո՛ն Թովմասյան, ամեն դեպքում 25 տարի շարունակ Ադրբեջանը չի համակերպվում Արցախի ներկայիս կարգավիճակի հետ: Ինչը՞ կարող է նրանց ստիպել համակերպվել ԼՂ կարգավիճակի հետ:

- Արցախում այսօր հայրենասեր մարդ չի մնացել: Հայրենասեր են նրանք, ովքեր գնում են Արցախից, դրսից օգուտ են բերում Արցախին: Իսկ Արցախում մնացած մարդիկ հայրենապաշտներ են, 150 հազար բնակիչ հայրենապաշտ է, մենք 150 հազարանոց բանակ ենք, որի թիկունքում Հայաստանն ու Սփյուռքն է: Կարծում եմ, որ օրերից մի օր Ադրբեջանը կհամակերպվի իրողության հետ:

- Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կարծես մոռացության է մատնվել, որովհետև թե՛ ԱԳ նախարարների, թե՛ նախագահների հանդիպումից հետո դրա մասին խոսք չգնաց: Ինչո՞ւ:

- Մենք պետք է բավարարվենք նրանով, որ այդ հանդիպումը կայացավ: Եթե նախագահների մակարդակով հանդիպումները շարունակական բնույթ ունենան, եթե Ադրբեջանի իշխանությունները հասկանան, որ արցախյան հակամարտության լուծման բանալին Արցախում է, որ առանց Արցախի իշխանությունների մասնակցության որևէ լուծման փաստաթուղթ վերջնական տեսքի գալ չի կարող, այնքան մենք մոտ կլինենք հակամարտության կարգավորմանը: ԵԱՀԿ Մինսկի խումբն ասել է, որ ինչ-որ մի պահից սկսած Արցախի իշխանությունները կմասնակցեն: Ինչո՞ւ մի պահից սկսած:

- Դուք կարծում եք, որ եկե՞լ է ժամանակը, որ Ղարաբաղը վերադառնա բանակցություններին:

- Այո:

- Ի՞նչ կարգավիճակով:

- Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ևս կողմ է, որ մենք վերադառնանք բանակցային սեղանին: Ադրբեջանը, կրկնում եմ, պետք է հասկանա, որ Արցախի անկախությունն այլևս փաստ է, Ադրբեջանը պետք է խոսքի Արցախի իշխանությունների հետ: Ես դեմ եմ, որ մենք բանակցային սեղանին վերադառնանք որպես հակամարտող կողմ, մենք պետք է բանակցային սեղանին վերադառնանք որպես պատերազմող կողմ, և Հայաստանն էլ պետք է մասնակցի բանակցություններին: Հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է, լայնածավալ պատերազմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև՝ որպես այդպիսին, չի եղել, եթե նայեք 90-ականների լրատվամիջոցները այդ ժամանակ խոսվում էր, որ պատերազմը Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև է, չէր խոսվում, որ Հայաստանն ու Ադրբեջանն են պատերազմում: Պատերազմը եղել է Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև: Ղարաբաղն իր թիկունքում ունեցել է Հայաստանը, բայց պետք է խոսվի ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի մասին, ու մենք բանակցություններին պետք է մասնակցենք որպես պատերազմող կողմ: Ամեն մի պատերազմ հակամարտություն է, բայց ամեն մի հակամարտություն պատերազմ չէ:


Մանրամասները՝ տեսանյութում։





Губернаторы России
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек





Москва

Рубена Варданяна в бакинской тюрьме заставляли долго стоять, его лишали воды, ему не разрешали мыться и менять белье и одежду


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: В этом году к проекту «Открой#Моспром» присоединился один миллион человек



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Metallica

В Fortnite прибудет группа Metallica и новый режим




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Москве выставили на продажу редкий Mercedes-Benz SLR McLaren за 100 млн рублей

В Москве вручили премию МУЗ-ТВ — 2024

Баскетболисты пойдут кругами // Единая лига ВТБ пересмотрела формат проведения чемпионата


Даниил Медведев

Медведев и Сафиуллин сыграют в паре на турнире в Галле



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России