Հայտնի է դարձել Եվրոպայի լավագույն ժամանցային ատրակցիոնը (լուսանկարներ)
Իտալիայում անցկացված Parksmania Awards մրցանակաբաշխության ժամանակ որոշվել են աշխարհի լավագույն ատրակցիոններն ու թեմատիկ այգիների ներկայացումները:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ֆրանսիական «Ֆուտուրոսկոպ» ժամանցային այգին հաղթող է ճանաչվել «տարվա լավագույն եվրոպական ատրակցիոն» անվանակարգում: Ժյուրիի անդամները այդ մրցանակն այգուն շնորհել են վերջին նորագույն ատրակցիոնի համար, որն ստացել է «Արտասովոր ուղևորություն» անվանումը: Այն գործարկվել է 2016-ի դեկտեմբերին:
Այգու ղեկավարության խոսքով՝ տվյալ ատրակցիոնի կառուցման համար 12.5 մլն եվրո է ծախսվել: Նոր ատրակցիոնի բացմամբ այգին տնել է իր գործունեության 30-ամյակը:
Այս ատրակցիոնի այցելուները «կթռչեն» աշխարհի չորս կողմը. ուղևորությունը ոգեշնչված է Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» ստեղծագործությունից: