«Տիմոշենկոյի հյուսքի» հեղինակը կզբաղվի Սոբչակի քաղաքական իմիջի ստեղծմամբ
Ռուս հեռուստահաղորդավարուհի և լրագրողուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբ է հրավիրվել քաղաքական ստրատեգ Ալեքսեյ Սիտնիկովին, որը նախկինում աշխատել է Յուլիա Տիմոշենկոյի կերպարի վրա:
Ինչպես գրում է Life.ru-ն, Սիտնիկովի նշանակման մասին հայտնել է «Դոժդ» հեռուստաալիքը: Սիտնիկովը նախկինում տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Տիմոշենկոն վարչապետ է դարձել ոչ «առանց իր թիմի մասնակցության»: Նրա խոսքով՝ խիստ ուսուցչուհու կերպարն ու «Տիմոշենկոյի հյուսքը» նույնպես իր թիմի ստեղծագործությունն է եղել:
Նախկինում Սոբչակն արդեն փորձարկել է Տիմոշենկոյի կերպարն ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի համար անցկացվող նկարահանումների ժամանակ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի18-ին Սոբչակը հայտարարել է 2018-ի ՌԴ նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին: