Բիթքոինի փոխարժեքը հասել է պատմական առավելագույն ցուցանիշի
Աշխարհում ամենահայտնի թվային արժույթի՝ բիթքոինի փոխարժեքն ուրբաթ երեկոյան գերազանցել է 6000 դոլարի հոգեբանական շեմը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ուրբաթօրյա աճուրդի արդյունքների համաձայն՝ բիթքոինի արժեքը կազմել է 6055 դոլար: Bitfinex բորսայի տվյալներով՝ գրանցված ցուցանիշը ռեկորդային է էլեկտրոնային արժույթի պատմության մեջ:
Մյուս բորսաներում ևս ռեկորդային արդյունքներ են գրանցվել՝ 6046 կամ 5950 դոլար արժույթով:
Սեպտեմբերի սկզբին բիթքոինն սկսել էր արժեզրկվել Չինաստանում թվային արժույթի բորսաների արգելման մասին նորությունների ֆոնին, որի արդյունքում բիթքոինի արժեքը հասել էր 4900 դոլարի: