Միլիարդավոր խեցիներ՝ ավազի փոխարեն. Ավստրալիայի ճերմակ լողափն աշխարհի 2 եզակի լողափերից մեկն է (լուսանկարներ)
Ավստրալիայի Շնաձկան ծովածոց անունով հայտնի տարածքը, որը ներառված է Համաշխարհային ժառանգության ցանկում, իրենից խեցիներով պատված լողափ է ներկայացնում:
Ինչպես գրում է Oddity central-ը, այն աշխարհում գոյություն ունեցող երկու լողափից մեկն է, որտեղ ավազն ամբողջությամբ փոխարինվել է սպիտակ ծովախեցիներով:
Գտնվելով ավտրալական մայրցամաքի արևմտյան եզրին՝ այս եզակի զբոսաշրջային վայրը ձգվում է 70 կմ երկարությամբ, ինչի շնորհիվ այն միլիարդավոր խեցիների՝ օվկիանոս թափվող անծայրածիր ծովի է նմանվում: Լողափի որոշ վայրերում խեցիները տարածված են 10 մետր խորությամբ:
Խեցեմորթներն այստեղ ապաստանում և բազմանում են երկու կարևոր գործոնի պատճառով: Նախ, այս ծովածոցի մի մասն իրենից ներկայացնում է ծովափ, որն արգելափակում է մակընթացության ալիքները: Երկրորդ, այստեղ աղիության բարձր մակարդակ է, ինչը պայմանավորված է եղանակով և գոլորշիացման ցածր մակարդակով: