Ռոնալդուն վճարել է հայրենիքում անտառային հրդեհներից տուժած 370 բնակչի բուժման ծախսերը
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր վրա է վերցրել հայրենիքում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տուժած 370 բնակչի բուժման ծախսերը:
Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ Մադեյրայում, որտեղ ծնվել է ֆուտբոլիստը, հրդեհների հետևանքով 42 մարդ է զոհվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա պորտուգալացին հայտնվել է երրորդ տեղում Չեմպիոնների լիգայում անցկացված խաղերի թվով: