Երկտողերը, որոնցում Էյնշտեյնը բացահայտել է երջանկության գաղտնիքը, կհանվեն աճուրդի (լուսանկար)
20-րդ դարի հանճարեղ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի գրած երկտողերը, որոնք ֆիզիկոսը 1922թ. տվել է իրեն Նոբելյան մրցանակի արժանացնելու տեղեկությունը հայտնած փոստատարին, հոկտեմբերի 24-ին կհանվեն աճուրդի:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նմուշների վաճառքով կզբաղվի Winner's Auctions & Exhibitions աճուրդի տունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1922թ. Էյնշտեյնը գտնվել է Ճապոնիայում, որտեղ դասախոսություններ է կարդացել:
Երբ նա փոստատարից Նոբելյան մրցանակի արժանանալու վերաբերյալ տեղեկություն է ստացել, չի ցանկացել աշխատողին առանց թեյավճարի բաց թողնել: Բայց քանի որ թեյավճարի ավանդույթը ճապոնական հասարակությունում տարածում չուներ, ֆիզիկոսը որոշել է գումարի փոխարեն փոստատարի համար բացահայտել երջանկության գաղտնիքը:
Առանձին թղթերի վրա գրված երկտողերում ասվում է. «Հանգիստ ու համեստ կյանքն ավելի շատ երջանկություն է բերում, քան մշտական հուզմունքների հետ կապված ձգտումը դեպի հաջողություն»: Բացի այդ, Էյնշտեյնը գրել է. «Որտեղ կա կամք, այնտեղ ճանապարհ էլ կա»:
Երկտողերն աճուրդի հանած մարդը, որին պատկանում են նմուշները, ցանկացել է անհայտ մնալ: