103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Համատեղ հանդիպումներ եղել են, հարցի շուրջ քննարկումները շարունակվելու են. Թաղահի Նեժաթին՝ Իրանից Հայաստան գազ արտահանելու մասին

0

Հայաստանն  ու  Իրանը բազմաթիվ անգամներ համագործակցել են, ունեն  երկուստեք հետաքրքրություններ, քանի որ 2 պետությունների հարաբերությունները շատ խորն են: Այսօր   ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությունն արեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Թաղահի Նեժաթին: Նա արձանագրեց, որ երկու երկրների միջև  կայացել է 14 միջկառավարական հանձնաժողովի նիստ, որոնց շեշտադրումները եղել են  երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելը:

«Վերջերս ՀՀ մեծարգո վարչապետի՝ Իրան կատարած այցի շրջանակում երկուստեք հետաքրքրվող հարցերը քննարկվեցին: Այդ այցի շրջանակում քննարկվել են բոլոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնք առկա են 2 երկրների մաքսային ու հարկային  դաշտում, իսկ կողմերը պատրաստակամություն են հայտնել լուծումներ գտնելու համար»,- շարունակեց նա:

Թաղահի Նեժաթիի խոսքով՝ այսօր արդեն քննարկվել են  2 երկրների  գործարարների ու ներդրողների համար հարկային ու մաքսային դաշտի դյուրացման օրենսդրությունը: Նրա գնահատմամբ՝ դյուրացման հետևանքով 2 երկրների միջև հնարավոր կլինի զարգացնել տնտեսական հարաբերությունները:

«Ինչ վերաբերում է երկու երկրների միջև կրկնակի գանձումից  խուսափելուն, ապա նշեմ, որ համաձայնագիրը ստորագրվել է: Համաձայնություն է ձեռք բերվել, որ ստեղծվի համատեղ աշխատանքային կոմիտե, որը կուսումնասիրի գոյություն ունեցող բոլոր խոչընդոտները, որոնք կխանգարեն համաձայնագրի իրացմանը: Աշխատանքային կոմիտեն վեր կհանի խնդիրները, որպեսզի լուծում տրվի դրանց»,- ասաց Նեժաթին:

Դիտարկմանը, որ  Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ դրանցում նաև ընդգրկված են նաև հայկական 40 ապրանքատեսակներ, որոնց համար կանխատեսվում են ինչպես ընթացակարգերի, այնպես էլ սակագների պարզեցումներ, միջինում որքա՞ն կիջնեն մաքսատուրքերն ու իրանական ո՞ր ապրանքները ավելի հեշտացված կմտնեն ԵԱՏՄ շուկա, Թաղահի Նեժաթին պատասխանեց. «Բանակցություններն ընթացքի մեջ են: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին 15-րդ միջկառավարական  հանձնաժողովի նիստ է կայանալու, այս հարցին, անպայման, կանդրադառնանք այդ  նիստին»:

Հարցին՝ Իրանից Հայաստան գազի ներմուծումը շահեկան չէ՞, հաշվի առնելով, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ասաց, թե այս պահին իրանական գազը ռուսականից էժան չէ, Թաղահի Նեժաթին պատասխանեց.«Այս հարցով համատեղ հանդիպումներ եղել են, հարցի շուրջ քննարկումները թերևս շարունակվելու են, և այդ հանդիպումներ ընթացքում այս հարցի շուրջ համաձայնություններ ձեռք կբերվեն»:





Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации — Собянин





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

АО “Желдорреммаш” реализует проекты по развитию кадрового резерва компании




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две медали привезли псковички с чемпионата России по пилонному спорту

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ

Безопасность футбольного матча обеспечила Росгвардия в Москве


Кубок Лейвера

Медведев в составе сборной Европы завоевал Кубок Лейвера



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в убийстве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России