Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ՃՈ առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում. Սերժ Սարգսյան

0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախագահը հանդես է եկել ելույթով, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության գործունեությանը՝ նշելով, որ Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում:

«Չեմ կարող չխոսել ճանապարհային ոստիկանության մասին: Դրա բարեփոխումների գործընթացը եղել և մնում է իմ առաջնահերթությունների շարքում: 


Անշուշտ, պետք է դրական գնահատել այս ոլորտում կատարվող աշխատանքը: Կարծում եմ՝ մեր վարորդների համար ակնհայտ է, որ վերջին տարիներին բարելավվել են քաղաքացիների հետ ճանապարհային ոստիկանների շփումները: Նաև պետք է ճանաչենք, որ նվազագույնի են հասել չարաշահման դրսևորումները: 



Իհարկե, ոստիկանը պետք է աներկյուղ լինի իր աշխատանքում և չհաշտվի անօրինականության հետ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ ոստիկանը մտրակով վերակացու պետք է լինի փողոցում: Ոստիկանը պետք է ուղղորդի քաղաքացուն, օգնի և պարզաբանի ճիշտ ճանապարհը: Երևան քաղաքի շարունակաբար բարդացող ճանապարհային երթևեկության պայմաններում բարեկիրթ պարզաբանումը և նախազգուշացումը երբեմն կարող է շատ ավելի ազդեցիկ լինել, քան մեխանիկաբար տուգանք դուրս գրելը: Նման վարքագիծը, անկասկած, կմեծացնի ոստիկանի հանդեպ հանրության հարգանքն ու վստահությունը: Ասածս ճիշտ հասկացեք՝ սա այլ բան չի նշանակում: Սա նշանակում է, որ աշխատանքում պետք է օգտագործել տարբեր մեթոդներ:


Կարծում եմ, որ տարեսկզբին հաստատված «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը» մոտ ապագայում այս առումով տալու է իր նկատելի արդյունքը:


Դրա հետ մեկտեղ, չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը : 

  





Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников





Москва

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: в чем отличие химических фильтров от физических


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

В московской мэрии не планируют запрещать самокатам ездить по тротуарам



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Пианист

Пианист Мацуев о Станковиче в "Спартаке": опять тонко, опять иностранец




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Клиенты СберСтрахования стали в 1,5 раза чаще приобретать страховки для бегунов

Гонки на яхтах и практики лидеров рынка: предприниматели Татарстана станут участниками образовательной регаты в Москве

Две бронзы выиграли забайкалки на международных соревнованиях по киокусинкай «Moscow Cup 2024»


WTA

Потапова проиграла на старте турнира WTA-500 в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин исключил запрет для самокатчиков ездить по тротуарам в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России