Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ԵՄ-ն պետք է ջանք չխնայի, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքվի հնարավորինս արագ. Ամանդա Փոլ

0

Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը նոր էջ կբացի կողմերի հարաբերություններում:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ չնայած այն Եվրամիության հետ նույն աստիճանի ինտեգրացիա չի առաջարկում, ինչ առաջարկում էր Ասոցացման համաձայնագիրը, բայց այդուամենայնիվ այն դրական քայլ է, և խորացնելու է Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները, իսկ դրա իրագործման դեպքում նաև Հայաստանում կուժեղանա ժողովրդավարությունը

«Երկու կողմերն էլ համաձայնագրի շուրջ բանակցություններում ցույց են տվել ուժեղ քաղաքական կամք՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորվածությունները՝ որպես Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության անդամ: Դա նշանակում է, որ հաջողությունը մեծամասամբ կհամարվի Երևանի պարտավորվածությունը՝ իրականացնել համաձայնագրի կետերը, որոնք ներառում են բարեփոխումներ մի շարք կարևոր ոլորտներում»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե որքան մոտենում է նոյեմբերը՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հավանական ժամանակը, կասկածները, որ համաձայնագիրը չի ստորագրվի, շատանում են, Ամանդա Փոլը պատասխանեց. «Ես իսկապես հավատում են, որ համաձայնագիրը կստորագրվի: Չնայած, որ դրա ստորագրումն իրականում ծրագրված էր Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ նոյեմբերի 24-ին, դրա հետաձգումը կնշանակի, որ ստորագրումը կլինի մինչև տարվա վերջ: Հաճախ լինում են հետաձգումներ՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, տեքստը Եվրամիության ոչ բոլոր երկրների կողմից թարգմանված չլինելու և այլ պատճառներով, որոնց շտկումը երկար ժամանակ չի խլում»:

Եվրոպացի վերլուծաբանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեպքում կարծես թե հնարավոր հետաձգումը Եվրամիության ինստիտուտների պատճառով կարող է լինել։ 

«Եվրամիությունը պետք է ջանք գործադրի, որ համաձայնագիրը կնքվի այնքան արագ, որքան հնարավոր է, որովհետև, հակառակ պարագայում,այն կբարձրացնի մտահոգիչ և դավադրողական մտահոգություններ Հայաստանում և կօգտագործվի նրանց կողմից, ովքեր դեմ էին նոր համաձայնագրին՝ խաթարելով ԵՄ-ի վստահելիությունը»,-ասաց նա։

Անդրադառնալով համաձայնագրում տեղ գտած քաղաքական մասին՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներին՝ Ամանդա Փոլը նկատեց, որ նոր բան այնտեղ չկա՝ նման ձևակերպումներ կան Եվրամիության մի շարք այլ փաստաթղթերում ևս:

«Չկա որևէ հնարավորություն, որ Եվրամիությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Եվրամիությունը կշարունակի իրականացնել իր հավասարակշռված քաղաքականությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և իրականացնելով իր՝ «Եվրոպական գործընկերություն՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման» նախագիծը, որը աջակցում է խաղաղության ստեղծման նախաձեռնությունները»,-ասաց նա:

Ամանդա Փոլը կրկին հայտնեց իր ակնկալիքի մասին՝ ցանկանում է, որ Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվի հնարավորինս մոտ ապագայում:

Դիտարկմանը, թե Հայաստանում մտահոգություններ կան, որ համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտներ ստեղծվում են Ադրբեջանի ջանքերով, նա պատասխանեց. «Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր նույնպես նախատեսվում է ստորագրել առաջիկայում: Մենք արդեն վաղ անցյալում տեսել ենք, որ Եվրամիության և Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև ստորագրված Ասոցացման և վիզայի ազատականացման համաձայնագրերը ևս հետաձգվում էին տարբեր պատճառներով՝ ներառյալ նաև փաստաթղթերի՝ ոչ բոլոր ԵՄ լեզուներով չթարգմանվելու պատճառով: Դա կարող է երկար ժամանակ տևել, որի արդյունքում դավադրության տեսություններ կարող են ի հայտ գալ»:

Բրյուսելցի վերլուծաբանի համոզմամբ՝ հիմա ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ կապված:

«Մեծագույն մտահոգությունը կապված է Ռուսաստանի հետ, բայց Կրեմլին թվում է, թե խնդիր չունի այս համաձայնագրի հետ կապված,որը նման չէ Ասոցացման համաձայնագրին, ինչի ստորագրմանն ընդդիմացավ Ռուսաստանը: Լավ կլինի, որ Համաձայնագիրը ստորագրվի լավ ժամանակում, քանի որ դրա ձգձգումը հանգեցնում է այնպիսի դավադրությունների, որոնց մասին մենք հիմա լսում ենք: Եվրամիությունը կարող էր նաև հաղորդագրություն հղել հայ հասարակությանը՝ բացատրելով ստորագրությանը տանող գործընթացը և թե որտեղ է հասել այն ներկա ժամանակում»,- նշեց Ամանդա Փոլը:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о реализации программы реновации в районе Филевский Парк





Москва

С чего начинается любое заболевание?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы расширил финансовую поддержку бизнес-ангелов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

В Душанбе открылась книжная выставка, посвящённая Юлии Друниной и Булату Окуджаве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Анимационной компании «ЯРКО» – 3 года!

Финал командного чемпионата ФНТР по настольному теннису пройдет в Москве

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым


Ирина Хромачёва

Россиянки Хромачёва и Сизикова пробились в финал парного турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России