Խորհրդավոր խաբկանք. փողոցային յոգերի լևիտացիայի գաղտնիքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Աշխարհի տարբեր վայրերում կարելի է հանդիպել լևիտացիա անող յոգերի, որոնք գրավում են ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղացիների ուշադրությունը:
Բլոգեր Վադիմ Նարդինը որոշել է բացահայտել այս գաղտնիքը՝ կիսվելով իր ենթադրություններով և ներկայացնելով իր լուսանկարները և գծանկարը:
Բլոգերի խոսքով՝ լևիտացիայի գաղտնիքը շատ պարզ է: Սա մի ամբողջական կառույց է. գորգիկի տակ հենարանային հարթակ է տեղադրված, որը պետք է պահի մարդուն: Թևի միջով ձող է անցնում, որը միանում է երկրորդ հենարանին, որի վրա նստած է մարդը: Լայն հագուստը ծածկում է կառույցը, և անցորդները չեն կասկածում դրա մասին:
Նարդինի խոսքով՝ այս հնարքը ցուցադրող յոգերն աշխատում են 3 կամ ավել անդամ ունեցող թիմերով, քանի որ մեկ հոգու համար բարդ է երկար ժամանակ անշարժ նստելը:
Ահա այսպես են յոգերը փոխում իրար, որպեսզի ոչ ոք չտեսնի և չհասկանա «մոգության» էությունը: Այս ամենը տևում է 15 րոպե. մեկը դուրս է գալիս կառույցի վրայից, այնուհետև մյուսը փոխարինում է նրան: