Հայտնի է, թե ում օգտին են քվեարկել Մեսսին և Ռոնալդուն
Քիչ առաջ ավարտվել է ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հավակնորդների թվում էր նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Որպես ազգային հավաքականների ավագներ նրանք մասնակցել են քվեարկությանը.
Լիոնել Մեսսի
1. Լուիս Սուարես
2. Անդրես Ինյեստա
3. Նեյմար
Կրիշտիանու Ռոնալդու
1. Լուկա Մոդրիչ
2. Սերխիո Ռամոս
3. Մարսելո