Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին բազմաթիվ նորամուծություններ են սպասվում, իսկ սամմիթի աշխարհագրության ընդլայնման գործընթացը շարունակվում է

0

 

«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ին մենք նախատեսում ենք 2 կարևոր նորամուծություն. նաև այժմ ԱՄԷ-ի, Հնդկաստանի, Սինգապուրի և եվրոպական մի քանի երկրների հետ բանակցում ենք իրենց ծովափնյա շրջաններում սամմիթն անցկացնելու համար։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ծրագրի ղեկավար Վահագն Ռափյանը։ Նա նշում է, որ սամմիթի ծրագրերի և աշխարհագրության ընդլայնումը պայմանավորված է նախորդ տարիների հաջողություններով։ Վահագն Ռափյանի տեղեկացմամբ՝ կազմակերպիչները «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ծրագիրը գերակատարել են՝ մոտ 20 թիմ ստացան ֆորմալ և ոչ ֆորմալ մրցանակներ, իսկ 20-ից ավելի ընկերությունների միջև սկսվել են համագործակցության քննարկումներ, շատ թիմեր այժմ աշխատում են միասին։

««Սևան Ստարտափ Սամմիթի» շրջանակում սկսվեցին, կատարվեցին և մինչ օրս էլ շարունակվում են մի քանի ստարտափ թիմերի մոտ 200 հազար դոլարի ներդրումային ծրագրեր։ Հաղթած թիմերն էլ այսօր շարունակում են հաջողություններ գրանցել»,- ասաց նա։

Խոսելով «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ի մասին` Վահագն Ռափյանը նշեց, որ այն կունենա բազմաթիվ նորամուծություններ։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին ֆիլտրումն անցած ստարտափերի համար կազմակերպել «Seaside Startup School»-ը, որտեղ ստարտափերը կստանան համապատասխան գիտելիքներ և առավել կատարելագործված ծրագրեր կներկայացնեն։ Ինչպես նաև կներդրվի «Seaside Startup Summit Accelerator»-ը, որն էլ հայկական ստարտափերին հնարավորություն կտա սամմիթի ավարտից հետո կատարելագործվել և ներդրումներ ստանալ։

Նա նաև հայտնեց, որ «Startup Armenia» հիմնադրամը պատրաստվում է ընդլայնել «Sevan Startup Summit»-ի աշխարհագրությունը։ Նախատեսվում է սամմիթը կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ ծովափնյա շրջաններում, ինչով պայմանավորված Հայաստանից դուրս անցկացվելիք միջոցառումները կունենան «Seaside Startup Summit» անվանումը։

«Արդեն պայմանավորվածություն կա, որ 2018 թ․ փետրվարին Արաբական Միացյալ էմիրություններում «Seaside Startup Summit» է անցկացվելու։ Բացի ԱՄԷ-ից` աշխարհի շատ այլ երկրների տարբեր կազմակերպությունների հետ են բանակցություններ գնում «Seaside Startup Summit» անցկացնելու համար, մասնավորապես, Հնդկաստանի, Սինգապուրի, եվրոպական մի քանի երկրներ։ Նախատեսում ենք նաև հայկական թիմեր ներկայացնել միջազգային սամմիթներում»,- հայտարարեց Վ․ Ռափյանը։

Ըստ նրա՝ աշխարհագրության մեծացումը մեծապես կնպաստի «Սևան Ստարտափ Սամմիթի» կայացմանը և միջազգայնացմանը։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Մարիա Նահերի խոսքով՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը շատ կարևոր է ՀՀ-ում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև ամբողջ տնտեսության զարգացման համար։

««Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ին ներգրավված էին, քանի որ այն հատկապես օգնում է սկսնակ ՓՄՁ-ներին զարգանալ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում շատ մեծ պոտենցիալ կա ստարտափերի զարգացման։ Ուրախ ենք, որ կարողացանք աջակցել ոչ միայն լոգիստիկային (մաթեմատիկական տրամաբանության) առումով, այլև մեր բովանդակային ներդրումներն ունենալ»,- ասաց նա։ Էվա Մարիա Նահերը նաև հայտնեց, որ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն այժմ քննարկում է, թե ինչ ձևով կարող է մասնակցել 2018-ին և ինչ ներդրումներ ունենալ գալիք տարի․ «Հույս ունենք, որ մեր ներգրավմամբ ավելի լավ արդյունքների կհասնենք»,- ընդգծեց նա։

«Sevan Startup Summit 2017» հակակազմակերպիչ ընկերության՝ «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանն էլ նկատեց՝ կազմակերպության հիմնական առաքելությունը հայկական ստարտափերը միջազգային շուկա դուրս բերելն է, իսկ «Սևան Ստարտափ Սամմիթի» կազմակերպումը մեծ օգուտ է տալիս այս գործին։

Նա ևս նշեց, որ 2017 թ․սամմիթը գերակատարվել է՝ թե՛ ֆինանսական՝ մրցանակների և ներդրումների մասով, թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ստարտափերի առումով։ «Մենք այս սամմիթից հետո շատ լավ հասկացանք, թե որոնք են Հայաստանում ՏՏ ոլորտի հիմնական բացերը, և կարող եմ ասել, որ ամենալուրջ բացը կրթությունն է։ Այսինքն`ստարտափերին վերաբերող գիտելիքի պակաս ունենք Հայաստանում և որոշել ենք, որ 2018 թ-ին հենց սրա վրա հիմնական շեշտը դնենք։ Ինչպես Վահագնը ասաց, այս տարի դպրոցի գաղափարն է ավելանալու»,- ընդգծեց Գևորգ Պողոսյանը։

«Գլոբալ ԷյԷմ» ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ ի տարբերություն անցած տարվա, երբ հունվարին էին նախապատրաստական աշխատանքներն սկսել, 2018-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Արդեն հայտնի են «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը անցկացման օրերը՝ հուլիսի 22-29, մասնակիցների և ներդրողների հայտեր կարող են ներկայացնել այս տարվա նոյեմբերի 1-ից։

«ՓՄՁ ԶԱԿ»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանի խոսքով՝ իրենք` որպես ՓՄՁ աջակցության ազգային կառույց, չէին կարող անմասն մնալ այս միջոցառումից։ Տեսնելով սամմիթի հաջողությունները` միջոցառումը կներառվի ՓՄՁ պետական աջակցության 2018 թ. ծրագրում։ «Մենք ՓՄՁ-ների ոլորտում ունենք ակնհայտ շատ թույլ կողմ՝ ցածր արտադրողականությունը։ Եթե քանակապես ենք վերլուծում, ՓՄՁ-ների քանակը նորմալ է, աշխատատեղերի քանակը նույնպես, բայց ահա որակական մասով խնդիր կա։ Այս բացը լրացնելու համար ձեռնարկություններում պետք է ներդրվեն նորարարություններ, և «Սևան Ստարտափ Սամմիթ» միջոցառումը հրաշալի առիթ էր այս գործընթացը զարգացնելու համար»,- ընդգծեց Կարեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ «Sevan Startup Summit»-ն առաջին անգամ անցկացվել է 2016թ․ամռանը՝ Սևանի ափին։ Սամմիթը իրավամբ դարձավ հայկական ստարտափ էկոհամակարգի կարևորագույն միջոցառումներից մեկը։ Արդեն 2017թ «Sevan Startup Summit 2017»-ի շրջանակները զգալիորեն ընդլայնվեցին։ Հայաստանից և աշխարհի 23 երկրից սամմիթ այցելեցին ավելի քան 2000 մասնակիցներ և հյուրեր։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցեց 50,000 ԱՄՆ դոլարը, իսկ սամմիթի կազմակերպման և անցկացման համար ծախսվել է ավելի քան 250,000 ԱՄՆ դոլար։

 





Губернаторы России
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году





Москва

Повышенный режим готовности введён: Лето запомнится надолго десятку городов


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: 240 семей переезжают в новый дом по реновации в Коптеве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Суд зарегистрировал иск о запрете клипа Моргенштерна за неуважение к церкви




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

RT: сообщения про планируемый концерт Канье Уэста в Москве фейковые

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

Концерт Канье Уэста в Москве назвали фейком


Уимблдон

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Екатерина Швелидзе поздравила жителей Подмосковья с Днем молодежи



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России