Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի ծովափնյա զբոսանքը փոքրիկ դստեր հետ (լուսանկարներ)
Սուպերմոդել Իրինա Շեյքն ու հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը հնարավորինս փակ են պահում իրենց անձնական կյանքը պապարացիների ամենատես աչքից:
Այնուհանդերձ՝ այդ զգոնությունը խոչընդոտ չէ պապարացիների համար, որոնք օրերս աստղային զույգին լուսանկարել են ծովափնյա զբոսանքի ժամանակ:
Լուսանկարներում երկարոտն գեղեցկուհին ու սիրված դերասանը հանգիստ քայլում են լողափով, իսկ նրանց առաջնեկը՝ 6 ամսական Լեա դե Սենան, նստած է հայրիկի ուսերին:
Հայտնի է, որ Շեյքն ու Կուպերը միասին են 2015թ.: Նրանց դուստրը ծնվել է 2017թ. մարտին: Զույգի ամուսնության մասին տեղեկություն չկա: