Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդը դիրքորոշում է հայտնել

0

Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՀՀ Հանրային խորհրդից։

Հաղորդագրության մեջ ասվում  է. «Հանրային խորհուրդն արձանագրել է, որ օրենքի նախագծի նկատմամբ հանրային արձագանքն արտացոլում է այն իրողությունը, որ ընտանիքը հայկական արժեհամակարգի ամենակարևոր հիմնասյուներից մեկն է, որի շնորհիվ է նաև մեր ժողովուրդը դարեր շարունակ դիմակայել բազմաթիվ փորձությունների: Հենց այդ պատճառով էլ հարցը պահանջում է մանրակրկիտ ու նուրբ մոտեցում: Մյուս կողմից, ընտանիքում կատարվող բռնությունը չի կարող չմտահոգել հասարակությունը, քանի որ առնչվում է ինչպես ընտանիքին, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքներին: Այս առումով, Հանրային խորհուրդը նույնպես դատապարտում է բռնությունը ընտանիքում՝ համարելով դա ոչ հարիր մեր ազգային մտածողությանը  և գտնում, որ անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով միջոցներ ձեռնարկել պայքարելու այդ արատավոր երևույթի դեմ:

Միաժամանակ, Հանրային խորհուրդը կիսում է հանրության այն մտահոգությունը, որ թերի օրենքի դեպքում, փորձելով լուծել որոշ ընտանիքներում առկա խնդիրը, կարող է վնաս հասցվել նաև առողջ ընտանիքներին և, առհասարակ, ընտանիքի ինստիտուտին:

Քննարկելով օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը մի շարք խնդրահարույց դրույթներ է նկատում:

Ցանկացած ընտանիք ունի որոշակի կանոններ ընտանիքում: Կա երեխաների դաստիարակության խնդիր, կան հնարավոր վեճեր, որոշակի ազատության կամավոր սահմանափակումներ ընտանիքի անդամների կողմից՝ ի շահ ընտանիքի ամրության ու պահպանման: Հետևաբար, օրենքի նախագծում բռնություն հասկացությունն ու դրա դրսևորումները պետք է ունենան հստակ ձևակերպումներ՝ տարանջատելով, օրինակ, բռնություն և հարկադրանք հասկացությունները, որպեսզի կողմնակի անձանց հնարավորություն չտրվի միջամտելու ընտանեկան բնականոն կյանքին:

Օրենքի նախագծում խնդրահարույց է նաև այն, որ ՀՀ ոստիկանությանը տրված է «անհետաձգելի միջամտության որոշում» կայացնելու լիազորություն առանց դատարանի որոշման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության և գործող մյուս օրենքների ու միջազգային նորմերի համատեքստում նման գործողությունները չեն կարող իրականացվել առանց դատարանի որոշման:

Օրենքի նախագծում հստակեցված չեն ապաստարանների ձևավորման, ֆինանսավորման, վերահսկողության (այդ թվում և հասարակական վերահսկողության) հարցերը:

Օրենքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացման մեխանիզմները մեր իրականության պայմաններում թվում են անհնարին և կրում են ձևական բնույթ:

Կան նաև այլ մտահոգություններ, որոնք բարձրացվում են տարբեր մասնագետների կողմից և արժանի են քննարկման:

Հանրային խորհուրդը կարծում է, որ օրենքի հիմնավորման մեջ պետք է ձևակերպված լինի, թե հայկական ընտանիք ասելով՝ ինչ ենք հասկանում՝ անհրաժեշտության դեպքում հղում կատարելով Ընտանեկան օրենսգրքի դրույթներին:

Պետք է ներկայացվի սոցիոլոգիական հարցումների հիման վրա կազմված վիճակագրություն, թե ընտանիքների քանի տոկոսում է տեղի ունենում բռնություն, քանի որ գիտենք, որ ՀՀ ոստիկանության տվյալները չեն արտացոլում ողջ իրականությունը:

Պետք է ուսումնասիրվի նաև միջազգային փորձը՝ պարզելու, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքներ ընդունած երկրներում ինչ արդյունքներ են գրանցվել:

Հաշվի առնելով այս ամենը և չժխտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը՝ Հանրային խորհուրդը գտնում է, որ նախագիծը թերի է, իսկ հապշտապ ընդունումը՝ վտանգավոր:

Ուստի Հանրային խորհուրդն առաջարկում է հետաձգել օրենքի ընդունումը, կազմակերպել լրացուցիչ հանրային ու մասնագիտական բաց քննարկումներ, ամենայն մանրամասնությամբ վերանայել օրենքում առկա անորոշ ձևակերպումները, որոնք օրենքի ընդունման դեպքում կարող են չարաշահումների և խնդիրն այլ նպատակների ծառայեցնելու հնարավորություն ստեղծել, կատարել խորքային ուսումնասիրություններ ու վերլուծություններ»:

 





Губернаторы России
Москва

Собянин: В кварталах реновации появится более 70 социальных объектов





Москва

В Москве больной мальчик выпал из окна больницы и погиб


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о строительстве соцобъектов в кварталах реновации



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

The Beatles

Музыка ABBA и The Beatles прозвучат в исполнении симфонического оркестра




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже


Елена Рыбакина

Шокирующая информация появилась о здоровье Елены Рыбакиной



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России