Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Եթե մարդ չի ցանկանում սպա լինել, միշտ կարող է որպես շարքային ծառայել. Վիգեն Սարգսյանը՝ «Զինվորական ծառայության» օրենքի մասին

0

Երկակի ստանդարտներն ինձ համար ընդունելի չեն, քանի որ կամ բոլորը բարձրագույն կրթություն ստացածները պետք է բանակ չգնան, կամ պետք է բոլորը զորակոչվեն: Այսօր Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Պաշտպանություն նախարար Վիգեն Սարգսյանը:

Tert.am-ի հարցին, որ «Զինվորական ծառայության» մասին օրենքը զրկում է տարկետման իրավունքից՝ պատճառաբանությամբ, թե ասպիրանտուրական կրթությունը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց է, ի՞նչ է կրթական համակարգի կոռուպցիան ՊՆ գործառո՞ւյթն է, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.

«Սա մասնակի պոկված ձևակերպում է ավելի լայն համատեքստից: Նման կերպ ձևելով  արտահայտությունները միշտ կարելի է, անհեթեթություն գտնել ամեն ինչի մեջ: Իմ ասածն այդ հարցով մեկն էր և կարող եմ կրկնել: Ես չեմ կարող ընդունել, որ ընդունելության քննության ժամանակ կես միավոր ավել կամ պակաս ստացածը պետք է երկրի քաղաքացու համար իրավական կարգավիճակ փոխի երկրի պաշտպանության նկատմամբ իր պարտավորությունների առումով: Իմ առաջարկած ծրագիրը միտված է նաև գիտության ամրապնդմանը, որովհետև մենք հնարավորություն են տալիս քաղաքացուն, որն ունի ուսման ներուժ, ուսման ընթացում ստանալ նաև սպայական նախապատրաստում»:

Նախարարը շեշտեց, որ բացառիկ գիտելիքներով աչքի ընկած անձինք կարող են լինել գիտական վաշտերում ու դասակներում, որտեղ նման գիտնականները կարող են  կիրառական առումով օգտակար լինել՝ մասնակցելով իրենց երկրի պաշտպանությանը:

Tert.am-ի դիտարկմանը, իսկ եթե մարդ չի ցանկանում իր գիտելիքները ԶՈւ-ում կիրառել, չէ՞ որ դա էլ մարդու իրավունքներից է, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Եթե մարդ չի ցանկանում, սպա լինել, միշտ կարող է շարքային ծառայել, այսօր էլ դրա իրավունքն  ունի: Եթե ինքը չի ցանկանում երկրի պաշտպանությանը մասնակցել, ապա դա հակասահմանադրական է, որովհետև Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր ոք մասնակցում է իր երկրի պաշտպանությանը: Պարզապես մենք նոր տարբերակներ ենք առաջարկում` ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Վիգեն Սարգսյանը շեշտեց, թե օրենքին դեմ արտահայտվողների հակափաստարկները համոզիչ չեն: Նրա կարծիքով՝ մարդիկ, որոնք նման տարբերակով խուսափել են ծառայությունից, զուտ ցանկությունն ունեն, որ առկա սողանքը բաց լինի: Հարցին, չէ՞ որ շատերը նաև այս կամ այն հիվանդության պատճառով են խուսափում ծառայությունից, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.«Եթե մենք խոսում են բժշկական սողանցքների մասին, ապա այս պահին հարուցված է ավելի շատ քրեական գործ, մեղադրանք է ներկայացված մարդկանց, ու այդ գործերը մինչև վերջ պետք է քննվեն: Մենք պետք է ստեղծենք այնպիսի վիճակ, որ բժշկական ոլորտում էլ սողանցքները  փակվեն: Մեկը մյուսին չի բացառում»:

Նախարար նկատեց, որ իրենք տարբերակներ են մշակել նաև պաշտոններին համար, այսինքն՝ հայտարարագրերում պետք է լինի, թե պաշտոնյան ու իր ընտանիքի անդամներն ինչպես են կատարել զինվորական ծառայություն: Սարգսյանը հորդորեց ԶԼՄ-ների ուշադիր լինել նաև և պարզել, թե ովքեր են ծառայել բանակում, ովքեր՝ ոչ:

«Ինչ վերաբերում է հարցին, որ այս նախագիծը կարող է արտագաղթի հանգեցնել, ապա ասեմ, որ միշտ կլինեն մարդիկ, որոնք անձնական, ընտանեկան երջանկությունը վեր են դասում պետական ու համազգային շահից: Դա  իրենց խղճի և ընկալման ընտրություն է»,- շարունակեց Վիգեն Սարգսյանը:

Վերջինս, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հանդիպել է նախագծին դեմ ուսանողների, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում, ասաց, որ ինքը պարբերաբար հանդիպում է ամենատարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:

«Տեղյակ եմ, որ «Ելք» դաշինքից Արարատ Միրզոյանը մի քանի երիտասարդի ակտիվ հրահրում էր համալսարանում դասադուլ սկսել: Դրա մասին խոսել եմ նաև խորհրդարանում: Նրանցից մի քանիսի հետ հանդիպել եմ առանց լուսաբանելու, անուններ չեմ ուզում հնչեցնել, նրանք մանրամասն պատմել են, թե ինչպես է ընթացել իրենց երկխոսությունը «Ելքի» հետ այդ թեմայով: Քաղաքական մշակույթի հարց է, ամեն մեկն իր ձևն է ընտրում»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Դիտարկմանն՝ ի՞նչ է` դասալիք ու սահմանադրությունը խախտո՞ղ է համարում ՀՀԿ-ականներին, որոնք չեն ծառայել բանակում, նախարարն արձագանքեց. «Ոչ, ես ձեր գնահատականը համարում եմ ոչ կոռեկտ: Եթե դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը, նույն Արարատ Միրզոյանը դասալիք են, որովհետև օգտվել են տարկետումից, ապա ձեր գնահատականը  բոլորի համար հավասարապես ճիշտ է: Ես չեմ համարում, որ նրանք դասալիք են: Հիշեցնեմ, որ խորհրդարանում այդ ձևակերպումները և այդ լեզուն ես չեմ սկսել օգտագործել: Ես Արարատ Միրզոյանի պատվոգիր ստանալու թեման բարձրացրել եմ այն բանից հետո, երբ «Ելք» դաշինքը բարձրացրել է բանակում չծառայած, բայց բանակի գերատեսչական մեդալներով պարգևատրվածների հարց: Ես էլ ասել եմ, որ պետք է սեփական աչքի գերանը նկատել, հետո դիմացինի աչքի փուշը»:

 





Губернаторы России
Москва

Собянин: Транспортная доступность Богородского и Метрогородка будет улучшена





Москва

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин обратился к ветеранам Великой Отечественной войны в День памяти и скорби



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Нюша

Нюша, Ева Польна, Ирина Нельсон и другие звезды высказались о пользе медитации




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В последний день Игр БРИКС в Москве пройдут соревнования по брейкингу и рок-н-роллу

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России

Ежегодную спартакиаду «Комус» провели в Лужниках


Анастасия Потапова

Потапова вышла в ¼ финала теннисного турнира в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Вышла мобильная игра Super Marionette Hero про Пиноккио в Аду



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России