Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ. նախարար

0

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում 2018-2022 թվականներին» թեմայով աշխատաժողովին:  Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԶԳ-ի  Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև ֆերմերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Աշխատաժողովի հիմնական նպատակն է քննարկել 2019 թվականին Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից  Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման նախընտրելի ուղղությունները, մասնավորապես կանաչ գյուղատնտեսության և արժեշթղաների զարգացումը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կանաչ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում ունի մեծ պոտենցիալ և կարող է շատ արդյունավետ լինել:

«Կանաչ գյուղատնտեսությունը մեզ համար շատ կարևոր ուղղություն է, որովհետև օրգանիկ և կանաչ գյուղատնտեսությունն այսօր աշխարհում պահանջարկ ունեն, և Հայաստանը ունի բոլոր հնարավորություններն այդ ուղղությունը զարգացնելու համար»,- իր խոսքում  մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

Այնուհետև նախարարը ներկաների ուշադրությանն է ներկայացրել  2018-2022 թվականներին Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: 

«Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունը խիստ մասնատված է փոքր տնտեսությունների, որոնք այսօր զբաղվում են ավանդական գյուղատնտեսությամբ: Մեր նպատակն է մեր աջակիցների, դոնոր կազմակերպությունների հետ այդ փոքր տնտեսություններին դարձնել հնարավորինս եկամտաբեր: Մյուս կողմից տնտեսությունը եկամտաբեր է, երբ այն խոշորանում է, սակայն այս պահին մենք դեռևս գյուղացիներին չենք կարող տալ  դրա համար անհրաժեշտ հնարավորությունները: Մենք պետք է այդ բալանսը գտնենք,  որպեսզի գյուղացին մնա գյուղում և ապրի արժանավայել կյանքով»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով էժան ֆինանսական միջոցների տրամադրման նպատակով մշակված, մասնավորապես 3-10 մլն դրամ 3-5 տոկոս տոկսադրույքով սուբսիդավորվող վարկերին ծրագրին՝ նախարարը հավելել է, որ սա հնարավորություն է տալիս գյուղացիական տնտեսություններին զբաղվել նաև կանաչ գյուղատնտեսությամբ: Նախարարի համոզմամբ, սակայն, կանաչ գյուղատնտեսությունը  կարող է ապահովել  ընդհանուր գյուղատնտեսության շուրջ 10-15 տոկոսը միայն, և անհրաժեշտ է  ջանքերն ուղղել անասնապահության ոլորտի զարգացմանը, պտուղ-բանջարեղենի և կաթի մթերման կետրոնների հիմնմանը,  առանց որոնց  Հայաստանի գյուղատնտեսության զարգացում հնարավոր չէ:

Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին՝  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ եթե նախորդ ծրագրերը նախատեսված էին բացառապես գյուղատնտեսական կոոպերատիվների համար, նոր ծրագրով սահմանափակումներ չեն լինի, այն բաց կլինի բոլորի համար՝ դիմելու և օգտվելու ֆինանսական և տեխնիկական օժանդակությունից:  Արմեն Հարությունյանը  հավելել է, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մեծ պոտենցիալ կա, և այդ ծրագրերը կարող են օժանդակել դրանց նախնական արտադրության մեկնարկին: 

 





Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником





Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Элвис Пресли

Умер автор песен Элвиса Пресли Марк Джеймс




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве


ATP

Хачанов вылетел с турнира ATP в Хертогенбосхе после первого же матча



Новости Крыма на Sevpoisk.ru


Джиган

"Как в раю": Джиган и Самойлова исполнили мечту знаменитой "диско-бабушки" из Коми



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России