103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ԼՂ հարցում պաշտոնական Երևանը նոր մոտեցում է ձևավորել՝ դիրքորոշման կարծրացում, խաղաղության պարտադրելու նոր մեխանիզմներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանական ոլորտին առնչվող վերջին ելույթի կարևոր շեշտադրումներին այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձան քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանի ելույթը տրամաբանական շարունակությունն էր այն խնդիրների, որոնք ՀՀ նախագահը հնչեցրել էր Հայաստան-Սփյուռք համաժողովին, ՄԱԿ-ի ամբիոնից, ինչպես նաև Ժնևում տրված մեկնաբանություններում:

«Կարևոր ուղերձներից մեկն այն էր, որ հնարավոր չէ մեկ ձեռքով պատերազմել, մյուսով՝ բանակցել: Տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պայմանավորվածությունների տակ ստորագրում է և բառացիորեն հաջորդ օրն այդ պայմանավորվածությունները խախտում, և տարածաշրջանում կայունությունը հասկանալի չի դառնում, վտանգը շարունակում է գոյություն ունենալ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, թե պաշտոնական Երևանը նոր մոտեցում է ձևավորել ապրիլյան պատերազմից հետո, թեև հնարավոր է՝ մի քիչ ուշացած, երբ Ադրբեջանը փորձեց ռազմական սադրանքների ճանապարհով քաղաքական իրավիճակ փոխել:

«Այդուամենայնիվ ռազմական ագրեսիան անհետևանք չէր կարող մնալ, և հայկական կողմն այլևս խոսում է մի կողմից դիրքորոշման կարծրացման անհրաժեշտության պահանջի մասին, նախագահի խոսքով՝ հայության ողջ շերտերում։ Մյուսը՝ խաղաղության պարտադրելու նոր մեխանիզմներն են, հնարավոր է եղել ստիպել Ալիևին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ստորագրել այդ պայմանավորվածությունները, բայց դեռևս հնարավոր չէ հասնել նրան, որ կյանքի կոչվեն»,-ասաց նա և հավելեց, որ հայկական կողմը ցանկանում է համոզված լինել, որ բանակցությունների համար տրված նոր ժամանակը, եթե լինեն նման բանակցություններ, Ադրբեջանը չի օգտագործելու հերթական պատերազմի նախապատրաստվելու համար:

«Պետք հասել նրան, որ կայունությունն ու անվտանգությունը՝ որպես գործող գործոն, գոյություն ունենան: Հիմա, կլինի դիվանագիտական դիրքորոշման կարծրացման միջոցով, թե միջնորդների հետ համագործակցության միջոցով, պետք է ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, որ հասնեն պայմանավորվածությունների պահպանման: Փաստ է, որ Հայաստանը չի բանակցի Ադրբեջանի հետ, քանի դեռ կան սահմանին վտանգներ. մի ձեռքով կրակում, մի ձեռքով բանակցում է Ալիևը»,-ասաց նա:

Հարցին, որ եթե չկան բանակցություններ, ապա հանդիպումներն ի՞նչ են, քաղաքագետը պատասխանեց, թե պաշտոնապես հայտարարվել է, որ քննարկումներ այս պահին չկան:

«Ասվել է, որ մինչև կրակը չդադարեցվի, բանակցությունների մասին չեն պայմանավորվի։ Բանակցության գործընթաց՝ որպես այդպիսին, չի կարող լինել, նույնիսկ եթե մեծ ցանկություն լինի»,-ասաց նա և նկատեց, թե ինքը վատատես է այդ հարցում, որ կարող են քաղաքական լուծումներ լինել:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, թե փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն ի վերջո խախտվում է, և մենք չենք կարող երբեք որևէ պայմանավորվածության վրա հույս դնել:

«Ադրբեջանի ռազմական ներխուժումները զսպելու միակ տարբերակը մեր ռազմական ոլորտի զարգացումն է, իսկ մենք գիտենք, որ քանի որ Ադրբեջանն ունի նավթ, մենք զենք գնելու մրցավազքում միշտ պարտվելու ենք: Դրա համար պետք է մեր գիտական ներուժն ամբողջությամբ ուղղենք նոր զինատեսակներ, նոր ռազմատեխնիկա արտադրելու գործին: Փառք Աստծո, ապրիլյան պատերազմից հետո մեր իշխանությունները մի քիչ խելքի եկան, և սկսեցինք մինչ-որ բաներ անել: Մենք տարիներ առաջ էինք դրա մասին խոսում, որ պետք է դա անել, և ՀՀ-ում կա այդ ներուժը»,-ասաց նա:





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием





Москва

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Международный молодёжный форум БРИКС+ по спортивной дипломатии состоялся в Ульяновске

Владислав Радимов: «Гильермо Абаскаль вернется тренировать в Россию»


WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

В Калмыкии прошел экологический праздник, посвященный Всемирному дню журавля



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России