Խարույկի մոտ երգող Իլոն Մասկի տեսանյութը հիթ է դարձել Instagram-ում (տեսանյութ)
Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պիկնիկի ժամանակ նստած է խարույկի մոտ և երգում է Ջոնի Քեշի երգի ներքո: Մեկ օրվա ընթացքում տեսանյութը դիտել է ավելի քան 1 միլիոն մարդ:
Զվարճալի տեսանյութում գործարարը երևում է ձեռքին վիսկիի բաժակով, իսկ փայտիկի վրա զեֆիր է պահում խորովելու համար:
Ինչպես հայտնել է Մասկն Instagram-ում, խարույկի շուրջ երեկոն կազմակերպվել էր Նևադայի անապատում գտնվող Tesla-ի հսկայական արտադրական գործարանի՝ Gigafactory-ի տանիքին:
«Գիգագործարանը» լիթիում-իոնային մարտկոցների արտադրության գործարան է, որի շնորհիվ Tesla-ն հույս ունի, որ կնվազեցնի իր էլեկտրամեքենաների համար մարտկոցների և Powerwall տնային մարտկոցային համակարգերի արտադրական ծախսերը 30 տոկոսով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իլոն Մասկը պատրաստվում է տիեզերանավով մարդկանց Նյու Յորքից Լոնդոն տեղափոխել 29 րոպեում: Նա հայտարարել է, որ մտադիր է այնպիսի տիեզերանավ կառուցել, որը կկարողանա Մարս ուղևորվել, Լուսնի վրա բազա հիմնել, ինչպես նաև մարդկանց տեղափոխել աշխարհով մեկ՝ Երկիր մոլորակի մի կետից մյուսը: