103news.com
World News in Armenian
Октябрь
2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խոչընդոտ չկա, բայց ժամկետ ասել չենք կարող. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

0

Tert.am-ն ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի հետ զրուցել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին: Հովհաննիսյանը ստորագրման վերջնաժամկետ չի նշում, սակայն վստահ է՝ խոչընդոտներ չկան: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելով մի շարք ծրագրերի իրականացման քաղաքական պատասխանատվություն է վերցնում: Նրա կարծիքով՝ ՀՀ- ԵՄ շրջանակային համաձայնագիրը լուրջ քայլ ու նախապայման կլինի վիզաների ազատականացման հարցում:

- Տիկի՛ն Հովհաննիսյան, արդեն իսկ հրապարակվել է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, սակայն  հրապարակումը չչեզոքացրեց տեսակետը, որ այս համաձայնագիրը կյանքի չի կոչվի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ կա նման մտավախություն, ասոցացման համաձայնագրի տապալո՞ւմն է հիմքը:

- Տարատեսակ տեսակետների առկայությունը բնութագրական է կարևոր որևէ իրադարձության համար, ընդ որում`այդ տեսակետները կարող են հակասական լինել: Կոնկրետ այս հարցի վերաբերյալ և՛ ՀՀ-ն, և՛ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ քաղաքական առումով, ընդհանրապես, որևէ առումով խոչընդոտ չկա, համաձայնագրի ստորագրումն էլ նախատեսված է: Ընթացակարգային տեսանկյունից մնացածը ժամանակը ցույց կտա, քանի որ որևէ խոչընդոտ չկա, այլ բան ավելացնելու չունեմ, քան հայտարարված է:

-Համաձայնագրի չստորագրման հետ կապված խոսակցությունները վերագրվում են իշխանությանը, այսինքն՝ որպեսզի ստորագրումը հետագայում դիտարկվի որպես դիվանագիտական հաղթանակ, քանի որ պնդում կա, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լրջորեն զիջում է Ասոցացման համաձայնագրին: Ի՞նչ կասեք այս մասով:

- Տեսակետ է, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ։ Չեմ կարծում, թե իշխանության որևէ ներկայացուցիչ առհասարակ նմանատիպ եզրահանգման գալու հիմք է տվել: Բայց սա կարծիք է, որը յուրաքանչյուրը կարող է ունենալ, թեպետ գտնում եմ, որ որևէ մեկը չի  հերքելու, որ սա կարևոր փաստաթուղթ է: Թե յուրաքանչյուրն ինչպիսի որակում կտա, ածականների տեսանկյունից ինչ կասի՝ հրաշալի է, փայլուն է, աննախադեպ է, շարքային է, զուտ ճաշակի հարց է: Կարևո՞ր է փաստաթուղթը՝ այո, մենք ստանձնո՞ւմ ենք կարևորագույն պարտականություններ՝ այո, ընդ որում` դա անում ենք սեփական կամքով ու երկրի առաջընթացի համար: Իսկ թե ինչ ածականներ ու որակումներ կտա, թող յուրաքանչյուրն իր ճաշակով ու ցանկությամբ անի:

-Տեսակետ կա, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել, սակայն իրացման հետ կապված խնդիր կունենա, քանի որ մինչ այս էլ, օրինակ, իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ն ու ԵՄ համագործակցում էին, սակայն իշխանությունն էլ արդյունքներից գոհ չէ:  Ի՞նչ նոր գործիքներ է տալիս ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որ մենք մինչ այս չենք ունեցել:

- Խոսքը հիմա ոչ թե գործիքների, այլ քաղաքական պատասխանատվության մասին է, որ մենք շարունակում ենք այդ ոլորտներում բարեփոխումներ իրականացնել: Իրավացի եք՝ մենք ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում ունեցել են համաձայնագրեր,  ուզում եմ ասել՝ մենք դրանք կատարել ենք: Եթե դիտարկում եք այն քայլերը, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արվել են, դրանք վերջին տարիների առումով իրոք աննախադեպ են: Գնահատական տալու համար վաղ է, քանի որ այդ օրենքները ևս ուժի մեջ չեն, դրա համար չեմ ցանկանում, որ որևէ մեկը գերագնահատի, թերագնահատի, կամ նսեմացնի դրանց դերն ու նշանակությունը: Մենք նոր ենք ստեղծել մարմին, նոր ենք ստեղծել ազդարարների համակարգ, նոր ենք փոփոխություն արել հայտարարագրերի համակարգում և այլն: Այս տեսանկյունից ասել, որ մենք ոչինչ չեն կատարել, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Այս կողմից էլ համաձայնագրի վավերացման առումով որևէ խոչընդոտ չեմ տեսնում: ՀՀ-ն պարզապես պետք է շարունակի կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է: Եկեք ԵՄ-ի փոխարեն կանխակալ չգնահատենք:

- Մինչ այս ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակի հրապարակումը հետաձգվում էր, իշխանական կողմը հայտարարում էր, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված պետք է համաձայնեցվի տեքստը: Այսօր կարո՞ղ ենք արձանագրել, որ այլևս անհամաձայնություն չկա, իսկ ՌԴ-ն չի խոչընդոտի ստորագրմանը:

- Հարցադրման մեջ ենթատեքստ ու գնահատական կա, որը ես չեմ կիսում ՝ՌԴ-ի խոչընդոտման կամ հերթական խոչընդոտման մասին: Եթե տեքստը հրապարակված է, նշանակում է փոխադարձ համաձայնությամբ է, և փոխադարձ կերպով դրույթները համաձայնեցված են: Մնացածը եկեք սպասենք, ժամանակի հարցում առաջ ընկնել չեմ սիրում:

- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վիզաների ազատականացման խնդրի կարգավորման մեկնարկ կտա՞:

- Կարծում եմ՝ այս համաձայնագիրը լուրջ  քայլ ու նախապայման կլինի վիզաների ազատականացման հարցում:

- Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին։ Ի վերջո, նոյեմբերի՞ն կստորագրվի համաձայնագիրը:

-Ես մարգարե չեմ, սպասենք նոյեմբերին:


Մանրամասները՝ տեսանյութում:





Губернаторы России
Москва

Собянин: В районе «Южного порта» появится зеленая набережная без автомобилей





Москва

Вечерний кинопоказ в ТРЦ «Нора»: фильм «Друг в океане»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Шнуров

Приговор написали как по нотам // Бывшую помощницу семьи Сергея Шнурова осудили за кражи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Владислав Радимов: «Гильермо Абаскаль вернется тренировать в Россию»

Игорь Ларионов стал новым амбассадором Лошадиной силы

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"


Кубок Дэвиса

Теннисист Надаль вошел в состав сборной Испании на Кубок Дэвиса



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Як обрати дверну ручку для дому: Поради та рекомендації



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России