Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Գլենդեյլի հայկական ռեստորան գնալիս (լուսանկարներ)
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել է Գլենդեյլ քաղաքի «Կարուսել» (Carousel) հայկական ռեստորան՝ մի քանի օր ուշացումով նշելու իր ծննդյան 37-ամյակը: Հայտնի է, որ Քարդաշյանի 37-ամյակը լրացել է հոկտեմբերի 21-ին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Քիմն ու Քանյեն ձեռք ձեռքի տված մտել են այն ռեստորանը, ուր ժամանակին սիրում էր այցելել հեռուստաաստղի հանգուցյալ հայրը՝ ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ Քարդաշյանը հետևում է, որպեսզի ամուսինը խիստ դիետայի հետևի ու իրենց 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ լինի հրաշալի մարզավիճակում:
Հայտնի է, որ աստղային զույգի երեխան ծնվելու է փոխնակ մոր միջոցով: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ նրանք զույգ երեխայի են սպասում: Հավելենք, որ հեռուստաաստղի ու ռեփերի առաջնեկը 4 տարեկան է, իսկ 2-րդ երեխան՝ 1,5: