Իռլանդիայում փոթորիկը ծառերից պոկել է բոլոր խնձորներն ու «մրգային գորգ» ստեղծել (լուսանկարներ)
Ծառերից բերք հավաքելը շատ ծանր ու հոգնեցուցիչ գործ է, որը կարող է տևել մի քանի շաբաթ: Բայց Իռլանդիայի այգիներից մեկում ֆերմերների փոխարեն այդ բարդ գործը փոթորիկն արել է մի գիշերում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավերիչ փոթորկի հետևանքով տասնյակ հազարավոր խնձորներ պոկվել են ծառերի ճյուղերից ու ընկել գետնին՝ ստեղծելով յուրահատուկ «խնձորային գորգ»:
Պարբերականը նկատում է, որ առավոտյան այգի գնացած ֆերմերների զարմանքին չափ ու սահման չի եղել, երբ նրանք տեսել են անպտուղ ծառերն ու գետնի բնական գորգը:
Հայտնի է, որ ծառերից խնձորները պոկած քամին շարժվել է 150կմ/ժ արագությամբ: