Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Հանքարդյունաբերությունը կա և մնում է արտարժույթ ապահովող մեր հիմնական ճյուղը. այդ «ասեղի վրա մենք վաղուց նստեցինք» և չենք կարողանում դուրս գալ. տնտեսագետ

0

ԵԱՏՄ-ն սեփական ստանդարտները մշակել է, մշակում է և, ըստ էության, փորձում է ներդնել: Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունից են սկսել, փորձում են նմանակել միջազգային, եվրոպական  և այլ տեխնիկական ստանդարտները, աշխատանքը տարվում է, բայց շատ անելիքներ կան դեռ, հատկապես տեղական լաբորատորիաների, ստուգումների առումով:  

«Եթե միասնական շուկայի մասին ենք խոսում, ապա պետք է այն ունիֆիկացվի, բայց ունիֆիկացում նշանակում է ոչ միայն թղթի վրա թողնել, այլ նաև այն պետք է աշխատի: Եթե մենք գինի ենք արտահանում Ռուսաստան, մենք պետք է վստահ լինենք, որ կեղծ գինիներ չկան Ռուսաստանում, որովհետև գնային մրցակցությունը միանգամից կհարվածի»:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ ստանդարտների նույն խնդիրը նաև վրացիներն ունեին: Նրանք ԵՄ շուկա շատ դժվարությամբ մտան սկզբում, որովհետև իրենց ստանդարտներն էլ չէին համապատասխանում, հետո հիմնեցին լաբորատորիա, ստանդարտներ ներդրեցին, այնտեղ քաղաքական մոտիվ կար նաև: «Այժմ նույն խնդիրը Հայաստանն էլ ունի, գինեգործությունը և Արևմուտք ենք ցանկանում արտահանել, և Ռուսաստան, մենք այդ ստանդարտները չենք կարողանում ստուգել, մակնշել, այսինքն՝ լաբորատորիաներ հիմնել, բայց հույսները դրել են պետության վրա, որ պետությունը փող ծախսի: Գինեգործները միասին պետք է հավաքվեն, փող ներդնեն և այդ գործն անեն: Դա է լուծումը»:

Աշոտ Խուրշուդյանի բնութագրմամբ՝ հանքարդյունաբերությունը կա և մնում է արտարժույթ ապահովող մեր հիմնական ճյուղը, և այն մեզնից կախված չէ, միջազգային գներից է կախված՝ աճ կարձանագրվի, թե նվազում:

«Ցավոք սրտի, այդ «ասեղի վրա մենք վաղուց նստեցինք» և չենք կարողանում դուրս գալ: Դա սկզբունքային հարց է և պետք է որոշում կայացվի, այլապես երկար չենք կարող միայն հանքարդյունաբերության վրա հենվել: Հայաստանը, գիտենք, լեռնային երկիր է, ամբողջ Հայաստանը կարելի է դարձնել մեկ մեծ հանք, ցանկացած տեղ, որ փորես, մի հանք կգտնենք, և սկզբունքային հարց է, մենք ամբողջ Հայաստանն ի վերջո դարձնելու ենք մեկ հանք, թե ոչ: Մենք պետք է սկզբունքային որոշում կայացնենք և միայն լուրջ խտանյութերը թույլատրենք հանք սարքել»,-պարզաբանել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ փոքր հանքերն ընդհանրապես պետք է արգելեին, թույլատրում են առուն փորել, ավազը հանել, որը էական ազդեցություն է ունենում գետի հունի վրա:

«Վերաբերմունքը պետք է լինի համընդհանուր: Եկեք Երևանում էլ փորենք, հաստատ հանքեր կգտնենք, ի՞նչ անենք, հա՞նք սարքենք: Մենք պետք է ճանապարհը սկզբունքորեն որոշենք: Շուկան մասնակիորեն սկսեց այդ հարցը կարգավորել, սկսեց զարգանալ սննդի արդյունաբերությունը»,- ասել է Աշոտ Խուրշուդյանը:

Խոսքը մեծ մասամբ խմիչքների, ձկնային արտադրանքի, տեքստիլի մասին է: Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանն աշխատուժի տեսանկյունից բարձր արտադրողականությամբ երկիր է: Միջազգային մրցակցային իրավիճակին ծանոթ լինելով՝ նա չի հավատում, որ մի 5 տարի հետո տեքստիլի ոլորտում կկարողանանք մրցակցել, եթե մրցակցությունն ազնիվ լինի, գուցե փակվի տեքստիլը:

«Կան ճյուղեր, որի մարդուժը կամ պետք է շատ քչացնես, ավտոմատացնես և առաջ գնաս, կամ արտադրության հիմքում մարդուժը դնես: Այդ մեթոդը Չինաստանում կա, Թուրքիայում կա, այնպիսի երկրներում կա, որոնց հետ դու չես կարող մրցակցել ոչ մի կերպ: Արհեստական պետք է մրցակցես պրոտեկցիոնիզմով»,-ասել է Աշոտ Խուրշուդյանը:

Ըստ նրա՝ միակ ոլորտը, որով կարող ենք հպարտ լինել և որ իրոք մրցունակ ենք, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է, և մեր ապագան այդտեղ է: Թե ինչ մասշտաբի այն կարող ենք հասցնել, ինչպիսի մրցունակության, պետք է դրա մասին մտածել և առաջ գնալ:





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Новый релиз DomNi & GOR - Прости или отпусти


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин представил летнюю программу мероприятий в «Лужниках»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Виктор Цой

Память Виктора Цоя почтили в Пскове в день его рождения




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Рождаемость на Дальнем Востоке стала выше, чем в среднем по России


WTA

Азаренко уступила в полуфинале турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Россия

Диарея и рвота обеспечены: назван самый опасный регион для летнего отдыха в России



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России