Երուսաղեմի քաղաքապետարանը հեռացրել է հայերի մասին ռասիստական գրությունը
Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են հայերի և արաբների մասին ռասիստական կոչը, որը գրվել էր Մահանե Եհուդա շուկայի մոտ գտնվող պատին:
«Մենք դիմել ենք քաղաքապետարան՝ խնդրելով հեռացնել այդ գրությունը: Բայց մինչև մեր դիմումը քաղաքապետարանում արդեն գիտեին ռասիստական կոչի մասին և պատրաստվում էին հեռացնել այն: Նրանք տեսել էին Facebook-ում լուսանկարները»,- РУСАРМИНФО-ին ասել է Արևելյան Երուսաղեմում բնակվող ռոք երաժիշտ Ապո Սահակյանը:
Ավելի վաղ երաժիշտը հրապարակել էր լուսանկար, որում երևում է պատին արված «Մա՛հ արաբներին և նրանց հայ ընկերներին» ռասիստական գրությունը: