Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Ժամանակը չի բուժում, միայն խորացնում է վերքերը. հոկտեմբերի 27-ին սպանված Արմենակ Արմենակյանի կին

0

Լուսանկարը՝ armlur.am-ի

1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի ակնթարթում ահաբեկիչների կողմից գլխատվեց ամբողջ պետականություն. այո՛, դա համայն հայության պատմության մեջ սև գիծ էր: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմենուհի Արմենակյանը: Նա այսօր չի հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, հակառակն է փաստում՝ գնալով վերքը խորանում են:

«Վերացրեցին այնպիսի մարդկանց, որոնց հետ մեծ հույսեր էինք կապում, նրանց մեջ էին տեսնում նաև  հայ ժողովրդի կյանքն ու փայլուն ապագան: Այսօր մեր ընտանիքին   հարցական մնաց, թե ինչու կամ ինչպես զոհվեց Արմենակ Արմենակյանը, մի մարդ, որը վայելում էր թե՛ ընտանիքի,թե՛ ընկերների, թե՛ յուրաքանչյուրի հարգանքը: Մեր Արմենը, այսպես էին դիմում Արմեն Արմենակյանին իր հարազատներն ու ընկերները»,- ասաց նա: 

Տիկին Արմենակյանը պատմեց, որ այսօր մնացել են հիշողությունները և հիշեց, որ Արմենակ Արմենակյանը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին մինչև վերջ, անձամբ կազմավորել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը՝ լինելով հրամանատար: Նա հիշում է՝ Արմենակ Արմենակյանի խստության ներքո կար հոգատար մարդ՝ իր երեխաների նկատմամբ, իսկ ծնողները նրա համար ընդհանրապես սրբություն էին:

«Որդիներս փոքր էին, աղջիկս 5 տարեկան էր, նրանց մեջ առ այսօր մնացել է հիշողությունը, թե հայրն առավոտյան ինչպես է գնացել աշխատանքի և անպայման պետք է վերադառնա: Արմենակը ընկերների շրջանում էլ մեծ սեր էր վայելում, ընկերներն ասում են, որ առանց Արմենակի խորհրդի ոչինչ չէին ձեռնարկում և մինչ այսօր հիշում են, թե ինչպես էր նա օգնում մանկատներին, ծերանոցներին: Նա կանգնած էր խեղճի ու անօգնականի կողքին»,- հիշեց Արմենուհի Արմենակյան:

Արմենակ Արմենակյանի կնոջ ու ընտանիքի անդամների համար առ այսօր հարցական է, թե ինչու սպանվեց Արմենակ Արմենակյանը: Նա նկատեց, որ ահաբեկչական գործողությանը մասնակցած Կարեն Հունանյանը հայտարարել է, որ ինքը չի կրակել Արմենակ Արմենակյանի վրա:

«Այդ դեպքում ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին, սա մնաց առեղծված: Երբ ասում են, թե ցանկանում էին վերացնել Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին, դրա համար մտան ԱԺ, Գրետա մայրիկն ասում է, որ եթե Վազգենին էին ուզում վերացնել, թող դրսում վերացնեին, ինչու հենց ամենաապահով տեղը պետք է մտնեին: Այսօր և այն ժամանակ էլ որևէ մեկը չէր կարող մտնել ԱԺ, զենքերն ինչպե՞ս տեղափոխվեցին այդքան հանգիստ, ինչպես միանգամից զինված ահաբեկչությունը կազմակերպեցին ու նպատակին հասցրեցին: Կարծում եմ՝ մեղավորները դեռ իրենց պատիժը չեն ստացել, կա՞ն, չկա՞ն, մենք այսօր չգիտենք»,- հավելեց Արմենուհի Արմենակյանը և ամուսնու խոսքերից առանձնացրեց`  «ազգիս, կրոնիս, պատվիս չկպնեք». սա այսօր գրված է նաև Արմենակ Արմենակյանի շիրմաքարին:

 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: врачи из Москвы направлены для помощи пострадавшим в Севастополе



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

Юрию Визбору - 90. В воскресенье Мурманск поёт Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Навка: во время болезни Заворотнюк возили по Москве только в парандже

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

«Лето в Москве»: необычные спортивные занятия проведут для горожан 23 июня


Анна Калинская

"Стараюсь играть не хуже него": Калинская о своих отношениях с Синнером



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

NetEase: Китай отверг предложение предать Россию, на что США промолчали



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России