Անկախության հանրաքվեից ի վեր շուրջ 1700 ընկերություն տեղափոխել է կենտրոնակայանները Կատալոնիայից
Կատալոնիայում անցկացված հանրաքվեից հետո, ընդհանուր առմամբ, 1681 ընկերություն իր կենտրոնակայանները տեղափոխել է Իսպանիայի այլ շրջաններ:
Ինչպես հաղորդում է La Vanguardia-ն, գրասենյակների զանգվածային տեղափոխություններն սկսվել են հոկտեմբերի 2-ին և շարունակվում են մինչ օրս: Հաշվառման տեղական խորհրդի հաշվարկներով՝ ամեն 15 րոպեն մեկ որևէ ընկերության տեղափոխություն է կատարվում՝ չհաշված հանգստյան և տոն օրերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան Իսպանիայի խորհրդարանը անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայի նկատմամբ՝ որոշելով ցրել տեղի ղեկավարությունը:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միացել են Իսպանիայի ամբողջականության կողմնակից երկրների շարքին, որոնք Կատալոնիան թագավորության անբաժանելի մաս են համարում: