Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S9-ի առաջին հավանական լուսանկարները
Phone Arena պարբերականը համացանցում հրապարակել է Samsung Galaxy շարքի սմարթֆոնների հաջորդ սերնդի մոդելի՝ S9-ի առաջին հավանական լուսանկարները:
Корреспондент-ի փոխանցմամբ՝ դրանցում պատկերված են ինչպես մեծ, այնպես էլ փոքր մոդելները: Նախնական տեղեկությունների համաձայն՝ այն բնութագրիչներով կարող է գերազանցել ամերիկյան iPhone X-ին, որի նախնական պատվերների ընդունումը մեկնարկել է հոկտեմբերի 27-ին:
Ակնկալվում է, որ հարավկորեական ընկերության սմարթֆոնները կներկայացվեն 2018-ին: Երկու գաջեթն էլ կհամալրվեն առավել բարակ շրջանակներով և AMOLED Infinity էկրանով: