Ռուսաստանն արգելել է կենդանի խոզի ներկրումը ԵՄ-ից և Լիխտենշտեյնից
Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է պարենային մթերքների ցանկը, որոնք արգելվում է ներկրել երկիր:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումների ներմուծումը չի անդրադառնա Ռուսաստանի ներքին պահանջարկի ապահովման վրա:
Որոշման համաձայն՝ մինչև 2018 թվականի ավարտն արգելվում է կենդանի խոզերի, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի թարմ կամ սառեցված մթերքների և կենդանական յուղի ներկրումը: Արգելքը տարածվում է ԵՄ երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի Ավստրալիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի, Իռլանդիայի և Լիխտենշտեյն վրա: