Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Պաշտպանության նախարարը Երևանի քաղաքապետի ու երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ ուղևորվել է սահմանամերձ զորամասեր

0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին:

Մինչ ավտոբուսների  մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերի կազմակերպման ծրագիրը, որն արդեն դարձել է ավանդական, իսկապես առանձնակի է կարևորվում մեր կողմից: 2013 թվականից մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելել զինծառայող իրենց որդիներին և տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Հերթական այս այցի շրջանակում, որն ինչպես գիտեք, այս տարվա արդեն երկրորդ այցն է,  զորամասեր կայցելի շուրջ 1600 ծնող: Բազմիցս եմ ասել, որ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարևոր ծրագիր է, և մենք շարունակելու ենք տարեկան առնվազն երկու անգամ սիրով կազմակերպել այս այցերը: Եվ, ընդհանրապես, մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են: Ի դեպ, քիչ հետո ծնողներին կհայտնենք նաև մեր անակնկալի մասին, որ այսօր ես և պաշտպանության նախարարը նրանց հետ կմեկնենք զորամասեր, որտեղ կհանդիպենք մեր զինվորներին: Մեզ մաղթենք բարի երթ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին և Ստեփանակերտի քաղաքապետին, որ մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի լիարժեք կյանքի կոչման հարցում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մշտապես մեծ պատրաստակամությամբ են մասնակցում այս ծրագրին՝ ապահովելով զինծառայողների ծնողների անվտանգ ուղեկցումը դեպի զորամասեր:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն իսկապես սպասված է և անհրաժեշտ:

«Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնության համար, իրոք, շնորհակալ է Երևանի քաղաքապետարանին և մենք միշտ սիրով աջակցում ենք, որ մեր զինվորների ծնողներն այցելեն իրենց որդիներին: Նախորդ անգամ մենք Երևանի քաղաքապետի հետ միասին ծնողներին խոստացանք, որ մենք էլ մեծ սիրով իրենց հետ կայցելենք զորամասեր և այսօր կատարում ենք մեր այդ խոստումը: Այս ծրագրի հետ կապված նաև հավելեմ, որ այն իսկապես շատ կարևոր և սպասված է, նաև լավ օրինակ է դարձել մեր մյուս քաղաքների համար և այս տարի Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս ցանկություն են հայտնել հանդես գալ նման նախաձեռնությամբ», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Այնուհետ, մեկնող բոլոր ավտոբուսներին մոտենալուց և զինվորների ծնողներին բարի երթ մաղթելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես և նշել էին նախապես, ընկերակցել են մեկնողներին և հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին, մեկնել են զինծառայողների հետ հանդիպման:

 





Губернаторы России
Москва

Собянин: Работы в пяти корпусах нового кластера Бауманки практически завершены





Москва

Компактные ирригаторы, электрические щетки и насадки ДиФреш по старым ценам с доставкой в РФ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Уникальные сервисы в центре "Профессии будущего" упрощают поиск работы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

VK Fest

"Ноги поболят и пройдут, а воспоминания останутся". Зачем волонтеры идут на VK Fest




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

"Спартак" и "Оренбург" сыграли вничью в заключительном матче РПЛ

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

«Милан» сыграл вничью с «Салернитаной» в Серии А


ATP

ATP-250 Open Parc – Lyon. Бублик поборется за выход в финал



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Мал, да продал: число небольших компаний-экспортеров выросло в 1,5 раза



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России