Իսպանիայում Հելոուինին պատրաստվում են 10 մարդու ողջ-ողջ հուղարկավորել
Հելոուինի տոնակատարության առթիվ իսպանական Ռիվաս Վասիամադրիդ քաղաքում գտնվող H2O առևտրի կենտրոնը «սարսափեցնող» մրցույթ է անցկացնելու:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ահաբեկող մրցույթը կանցկացվի «Հանգչիր» կարգախոսի ներքո և հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին հանգուցյալի դեր կատարել և մինչև 400 եվրո գումար վաստակել:
Մասնակիցները կհուղարկավորվեն առևտրի կենտրոնի տարածքում հատուկ միջոցառման համար նախապես բեմադրված գերեզմանոցում: Կազմակերպիչների մտահաղացմամբ՝ եզրափակչին 10 հոգի կմասնակցի, որոնց համար գերեզմաններ և դագաղներ կպատրաստվեն:
Հողի տակ գտնվելու յուրաքանչյուր ժամի համար մասնակիցները 100-ական եվրո գումար կստանան, մինչդեռ մրցույթի առավելագույն տևողությունը 4 ժամ է լինելու: