103news.com
World News in Armenian
Октябрь
2017

Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը 

0

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ելույթ է ունեցել Հունաստանի կառավարության կազմակերխած Աթենքի երկրորդ միջազգային համագումարին և կոչ արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով.

«Յունաստանի կառավարութեան կողմէ կազմակերպուած Աթէնքի երկրորդ միջազգային համագումարին իր արտասանած խօսքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յատուկ կարևորութեամբ շեշտեց Միջին Արեւելքի կեանքին ու պատմութեան իւրայատուկ երևույթը կազմող ցեղային, կրօնական ու մշակութային բազմազանութիւնը պահելու հրամայականը։ Մեկնելով այս շեշտաւորումէն եւ անդրադառնալով Միջին Արեւելքի դիմագրաւած ներկայ տագնապներուն, Նորին Սրբութիւնը իր խօսքը ամփոփեց հետեւեալ չորս կէտերուն մէջ.- Կեանքը աստուածատուր իրականութիւն մըն է։ Մարդը կոչուած է պահելու ու պաշտպանելու կեանքը. հետեւաբար, ոեւէ մէկ արարք կեանքը ապականելու ձգտող մեղանչում մըն է Աստուծոյ նկատմամբ։ Այս է ուսուցումը միաստուածեան երեք կրօններուն։ Բազմազանութիւնը Աստուծոյ ստեղծագործութեան իւրայատուկ երեսներէն մէկն է. ան հարստացուցիչ երևույթ է։

Հետևաբար Միջին Արեւելքի կրօնական, մշակութային ու ցեղային բազմազանութիւնը պահելն ու զարգացնելը բոլորին հիմնական մտահոգութիւնը պէտք է դառնայ։ Ծայրայեղութիւնը մերժելի երեւոյթ մըն է բոլոր կրօններուն կողմէ։ Ոեւէ կրօնք իրաւունք չունի իր արժէքներն ու ուսուցումները պարտադրելու։ Արժէքներու ու աւանդութիւններու գոյակցութիւնը հիմքն է ազգերու համակեցութեան։ Խաղաղութիւնը աստուածատուր իրաւունք է, սակայն ճշմարիտ ու մնայուն խաղաղութիւնը հիմնուած է արդարութեան վրայ։ Ապա, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Միջին Արեւելքի ներկայ կացութեան եւ յիշեց, որ կրօնական ծայրայեղութիւնը, արտաքին ոյժերու միջամտութիւնը, ժողովրդավարութեան ու մարդկային իրաւանց անտեսումը այլազան տագնապներ յառաջացուցած է շրջանէն ներս՝ հարցականի տակ առնելով մշակոյթներու ու կրօններու համակեցութիւնը։

Միջին Արեւելքը լուրջ վտանգներու կրնայ ենթարկուիլ, երբ իր ինքնութեան անբաժան մասը կազմող բազմազանութիւնը վտանգուի՝ յիշեցուց Նորին Սրբութիւնը եւ կոչ ուղղեց, որ երեք միաստուածեան կրօններու առաջնորդները քաղաքական ղեկավարներու հետ միասնաբար դիմեն այնպիսի քայլերու, որոնցմով կարելի ըլլայ պահպանել Միջին Արեւելքի բազմազանութիւնը։ Յայտնենք, որ Արամ Ա. Կաթողիկոսին կողքին համագումարին ներկայ եղան Յունաստանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Վարչութեան ատենապետ՝ Պօղոս Չոլաքեան։ Համագումարին նաեւ կը մասնակցէր որպէս Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութեան պատուիրակութեան անդամ՝ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան։ Համագումարին բացումը կատարեց Յունաստանի Նախագահը, ապա ժողովին ատենապետութիւնը ստանձնեց Արտաքին Գործոց նախարարը։ Ներկայ էին աւելի քան 200 ներկայացուցիչներ՝ պետական, դիւանագիտական, կրօնական եւ միաստուածեան երեք կրօնները ներկայացնող հոգեւոր ղեկավարներ»։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о возвращении предприятий в Москву





Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о самых популярных бесплатных экскурсиях в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Мари Краймбрери

Мари Краймбрери, Клава Кока, bearwolf споют на звездном девичнике




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Конаковском бору соревновались в легкоатлетическом пробеге

Амурская область станет частью "аритмии" путешественника

Офицер Росгвардии из Иркутска стал призёром всероссийского чемпионата по джиу-джитсу


Андрей Рублёв

Спортивный врач назвал причину возможной ампутации яичка Рублева



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

«Он был как разъяренная чихуахуа!» Егор Шип пригрозил блогеру Андрею Савочкину встречей в Москве в новом выпуске реалити «Первые на деревне» на ТНТ



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России