Լեհաստանի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել՝ ճանաչելով երկրում հայերի 650-ամյա ներկայության ընթացքում նրանց ունեցած դրական ու նպաստավոր ազդեցությունը
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանւ ստորին պալատը) ուրբաթ բանաձև է ընդունել, որով ճանաչվում է հայերի դրական ազդեցությունն ու նպաստավոր գործունեությունը Լեհաստանի պատմության ընթացքում: Բանաձևն ընդունվել է միաձայն:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, այս տարի նշվում է 1367-ին Լեհաստանում առաջին հայկական թեմին Կազիմիր Մեծ արքայի կողմից հատուկ արտոնություն շնորհելու տարեդարձը:
Փաստաթուղթը երախտագիտություն է հայտնում հայերին «լեհական մշակույթի զարգացմանը ցուցաբերած աջակցության և երկրի պատմության մեջ ստեղծագործական ներկայության» համար: