Վրաստանում բժիշկները հայտնաբերել են կնոջ որովայնում 25 տարի առաջ մոռացած պինցետը
Վրաստանում բժիշկները կնոջ որովայնում պինցետ են հայտնաբերել, որն իրենց գործընկերներն այնտեղ մոռացել են 25 տարի առաջ կատարված վիարահատության ժամանակ:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով վիրաբույժին, վրացուհին իրենց դիմել է այլ գանգատով, իսկ նախավիրահատական ստուգումների ժամանակ պինցետ է հայտնաբերվել: Նրան 25 տարի առաջ լեղապարկի հեռացման վիրահատություն են արել, որի ժամանակ էլ մոռացել են պինցետը:
Նշվում է, որ հիվանդը օնկովիրաբույժի է դիմել, որի նշանակած մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ էլ հայտնաբերվել է կնոջ օրգանիզմում գտնվող օտար մարմինը: