Մոդելներին արգելել էին բեմ բարձրանալ Ռամադանի ժամանակ, դիզայներներն էլ նրանց ուշագրավ փոխարինող են գտել (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում նորաձևության արտասովոր ցուցադրություն է տեղի ունեցել՝ առանց մոդելների մասնակցության:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, մոդելների փոխարեն դիզայներների աշխատանքները ցուցադրել են անօդաչու թռչող սարքերը: Ստեղծագործ մոտեցմանն աջակցել է նաև Dolce & Gabbana նորաձևության տունը, որը դարձել է ցուցադրության մասնակիցներից մեկը:
Նշվում է, որ նման որոշում կայացվել է Ռամադան սուրբ ամսվա տոնակատարության պատճառով, որի շրջանակներում արգելվել է մոդելների մուտքը բեմահարթակ: Մահմեդական տոնակատարության ժամանակ ցուցադրությանը մասնակցել արգելել են ոչ միայն կին, այլև տղամարդ մոդելներին: