Չինաստանում տղամարդը դանակով հարձակում է գործել ավտոբուսում. կա 2 զոհ և 8 տուժած
Չինաստանի Սիան քաղաքում տղամարդը դանակով հարձակում է գործել քաղաքային ավտոբուսում, ինչի հետևանքով մահացել է 2 և վնասվածքներ ստացել 8 մարդ: Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:48-ին: Կասկածյալը, որը գտնվում էր ավտոբուսում, խոհանոցային դանակ է հանել իր ուսապարկից և հարձակվել մյուս ուղևորների վրա: Այնուհետև տղամարդը դուրս է եկել ավտոբուսից ու շարունակել դանակով հարվածներ հասցնել անցորդներին:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին: Բուժաշխատողները շարունակում են պայքարել տուժածների կյանքի համար: