Իմ ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ չեն ընթանում, իսկ ՀՀԿ–ից հեռանալ չեմ պատրաստվում․ Արկադի Համբարձումյան
Իմ ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ չեն ընթանում։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե իր ընտանիքին պատկանող ընկերություններում հարկային ստուգումներ իրականացվո՞ւմ են, քանի որ գրեթե բոլոր գործարարները խոսում են հարկային ստուգումների մասին։
Անդրադառնալով Tert.am-ի մեկի այլ հարցի՝ արդյոք իր համար խնդիր չի առաջացնում այն, որ շարունակում է մնալ ՀՀԿ-ում, մյուս գործարարների նման չի հեռանում, Արկադի Համբարձումյանն ասաց․
«Ոչ մի խնդիր չի առաջանում, չեմ էլ պատրաստվում հեռանալ»,- ընդգծեց նա։
Պատգամավորը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի։