Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2018

Новости за 25.04.2018

Նախագահ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Tert.am (hy) 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Azatutyun.am 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում»,- նշված էՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանություն. Մենք չեզոք ենք

Ilur  

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության...



ԱՄՆ դեսպանի հետ Կարեն Կարապետյանի հանդիպման մասին հաղորդագրությունը տարածվել է նոր խմբագրմամբ

Azatutyun.am 

Կառավարությունը նոր խմբագրմամբ կրկին հաղորդագրություն է տարածել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստաբում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպման մասին։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. ֊ «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության... Читать дальше...

«Սթափվեք, տղե´րք»․ Ոստիկանության պետը ուղերձ է հղել

Azatutyun.am 

Ուղերձով է հանդես եկել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ անթույլատրելի համարելով՝ ոստիկանությանը «այս կամ այն կողմը քաշելու փորձերը»:   «Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ բանակ ու ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:  Մեր համատեղ կառուցածը պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն... Читать дальше...

ՀՀԿ-ն կքննարկի ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը

Ilur  

ԱԺ-ում հանրապետական խմբակցության նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե իրենց օրակարգում է ու քննարկվելու է նաև ՀՀԿ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի...



Վարչապետի պաշտոնակատարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Azatutyun.am 

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարևորելով այն երկխոսությամբ և Սահմանդրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: «Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու... Читать дальше...

ՀՀ ոստիկանության պետի խոսքը ոստիկանությանը և հանրությանը

Гала ТВ 

Հարգելի համաքաղաքացինե´ր: Ձեզ եմ դիմում և´ որպես ոստիկանության պետ, և´ որպես քաղաքացի: Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաև հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը: Չեմ ցանկանում նաև գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է և դուրս է քաղաքական զարգացումներից: Առավել ևս` հստակ […]

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը՝ ուղղված ոստիկանությանը և հանրությանը

Hetq  

Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի:

Շիրակի մարզպետը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

Tert.am (hy) 

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե ինքը հրաժարվել է պաշտոնից։

«Շտապում եմ տեղեկացնել, որ իմ մասին տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր շուտ եմ տուն եկել (19։30-ի կողմերը), քանի որ տղաս ջերմություն ունի: Կարող եք այդ լուրը ճշտել «Հուսո Առագաստ» մանկապարտեզից: Շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները սիրահոժար ընդունում եմ»,–  ասվում է մարզպետի գրառման մեջ։

Մաքրելով հայոց հիշողության փոշին. El País-ն անդրադարձել է Իսպանիայի Ազգային արխիվներում պահվող փաստաթղթերին, որոնք բացահայտում են Հայոց ցեղասպանության փաստերը

Tert.am (hy) 

Իսպանական հեղինակավոր El País պարբերականն անդրադարձել է երկրի Ազգային պատմական արխիվում պահվող փաստաթղթերին, որոնք փաստեր են պարունակում Հայոց ցեղասպանության մասին:

Читать дальше...


Музыкальные новости
Игорь Стравинский

В Мариинском театре открылась новая концертная площадка — зал Стравинского





Rss.plus
Олимпиада

Спортсмен из Хакасии завоевал два серебра на всероссийской Спартакиаде Специальной Олимпиады




Власти Нигера вернули контроль над крупнейшим урановым месторождением

Андрей Воробьев стал наставником двух участников программы "Время героев"

Собянин предложил москвичам проголосовать за лучший строительный проект

Президент Конго Сассу-Нгессо прибыл в Москву на переговоры с Путиным




Արթուր Խաչատրյանը հերքում է իր հրաժարականի մասին տեղեկությունները

Гала ТВ 

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը: Րոպեներ առաջ տեղեկություն կար, որ հրաժարականի դիմում է գրել ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Հիշեցնենք, Արթուր Խաչատրյանը ՀՅԴ անդամ էր: Քիչ առաջ ՀՅԴ-ն պաշտոնական որոշում էր կայացրել՝ լքել իշխանական կոալիցիան:

Կարեն Կարապետյան. Հեղափոխության ավելորդ գլուխը

Medialab 

Իշխանության դեգեներացիան արդեն սահմաններ չի ճանաչում։ Այդ մարդիկ չգիտեն, թե ինչ է հեղափոխությունը։ ՀՀԿ-ն ուզում է ժամ առաջ հայտարարել արտահերթ ընտրությունների մասին։ Ընդ որում հեղափոխական ճանապարհով։ Առանց Սահմանադրությամբ նախատեսված գործընթացներն անցնելու։ Այսինքն, վարչապետի ընտրությունըկամ կառավարության ծրագիրը երկու անգամ տապալելու։ Քանի փողն ու ԿԸՀ-ն իրենցն է, ուզում են ամեն ինչ արագ անել ու պահպանել իշխանությունը։

Կանխել է մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը

Azatutyun.am 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել են մի խումբ կալանավորների բռնության զուգորդմամբ փախուստի փորձը. Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ասված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի հրապարակած հաղորդագրությունում։ «2018թ. ապրիլի 25-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, կալանավորների զբոսանքի տրամադրման ժամանակ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին... Читать дальше...

«ՀՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ պատրաստ են քվեարկել վարչապետի՝ ժողովրդի թեկնածուի օգտին»․ Փաշինյան  

Azatutyun.am 

Այսօր երեկոյան կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կան բազմաթիվ հանրապետական պատագամավորներ, ովքեր իր հետ զրույցներում  պատրաստկամություն են հայտնել, հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, «քվերակել վարչապետի ժողովրդի թեկնածուի օգտին»: Փաշինյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է բանակցությունների ՀՀԿ-ի հետ, ոչ թե «դրա մի փոքրիկ հատվածի»՝ հանձինս վարչապետի պաշտնոակատար Կարեն Կարապետյանի: «Ոմանք մտածում էին, թե ժողովուրդն այնքան բավարարված է Սերժ Սարգսյանի հրաժարականով, որ ապրիլի... Читать дальше...



Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Муз-ТВ

Возвращение премии Муз-ТВ: Киркорова посадили в клетку, а Бузова приехала с карликами




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС


Ролан Гаррос

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Международный фестиваль балета Бенуа де ла Данс стартует в Москве



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России