Սպիտակ տունը սպառնում է Թրամփի հետ զրույցները գաղտնի ձայնագրած նախկին աշխատակցուհուն. ABC
Սպիտակ տան իրավաբաններն ուսումնասիրում են, թե իրենք ինչ միջոցներ կարող են ձեռնարկել պետության ղեկավարի նստավայրի աշխատակազմի նախկին աշխատակցուհի Օմարոսա Մանիգոլթ Նյումանի նկատմամբ, որը գաղտնի դիկտոֆոնով ձայնագրել է իր զրույցներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա օգնականների հետ: