Փարիզում աճուրդի կհանվի նվազագույն վազք կատարած Bugatti սուպերքարը
Փարիզում փետրվարին անցկացվելիք աճուրդում Sotheby’s-ը վաճառքի կհանի 1994 թվականի արտադրության Bugatti EB110 Super Sport մոդելը, որի վազքը կազմում է 916 կմ:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, SS շարքի նմուշներից մեկն առաջարկվում է բնօրինակ փաստաթղթերով և գործիքների հավաքածուով: Գինը դեռևս չի նշվում: Մեքենան ներկայանում է արծաթագույն երանգով, իսկ սրահը պատված է սև գույնի կաշվով:
Առաջին գնորդին մեքենան փոխանցվել է 1994-ի մարտի 24-ին Գերմանիայում: Այնուհետև մեքենան տեղափոխել են Ճապոնիա... Читать дальше...