Լեբրոն Ջեյմսը թվել է իր սիրելի ֆուտբոլիստներին
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը թվել է իր սիրելի ֆուտբոլիստներին.
«Իրականում, կարող եմ առանձնացնել մի քանի հրաշալի խաղացողի: Առաջին հերթին, կնշեմ «Լիվերպուլի» բոլոր խաղացողներին:
Կառանձնացնեմ Մբապեին, Նեյմարին ու Ռոնալդուին: Այս տղաները լեգենդներ են, շատ եմ սիրում իրենց, բայց նրանք ընդամենը մի քանիսն են իմ սիրելի խաղացողներից»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է Ջեյմսը: