Չեխիայում մահացավ կորոնավիրուսով ախտահարված երրորդ մարդը
Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխի փոխանցմամբ, մարտի 24-ին կորոնավիրուսից մահացել է երրորդ հիվանդը՝ 70-ն անց մի կին: Մարտի 24-ի երեկոյան դրությամբ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1394 դեպք: Մինչև ապրիլի 1-ը Չեխիայում կգործի օրենք, որի համաձայն, տարեցները չեն կարող մուտք գործել պարենի խանութ, եթե դրա տարածքը 500 քառակուսի մետրից պակաս է: Այնուամենայնիվ եթե տարեցը մտնի նման խանութ, այն պարտավոր կլինի նախևառաջ սպասարկել տարեցին: Մեծ խանութներում առավոտյան ժամը 8-ից 10-ը պետք է սպասարկեն միայն տարեցներին... Читать дальше...