«Դա ի՞նչ տափակ հարց է, ես իմ ապառիկները եւ վարկերը շարունակում եմ մուծել». ինչու Արարատ Միրզոյանը հունից դուրս եկավ
Երբ հիշեցրինք, որ ինքն անձամբ է խոսել ապառիկների մասին ԱԺ-ից, ինչո՞ւ է նեղանում ու վրդովվում՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Լավ չեք հիշում: Ես ասել եմ, բացեք՝ խնդրում եմ նայեք, ես ասել եմ, որ ես մոռացել էի մեքենայի տուգանքը մուծել, դրա համար է հաշվին կալանք եկել… Բազմաթիվ քաղաքացիներ մուծում են ապառիկ, այդ թվում եւ ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանը»: